Advertisement
🇺🇸👇🇷🇺վերելք ՍԻՍ 3 օր
27-29․06 | 159.000Դ | 093 55 14 85
📍 Սիսը Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն և տպավորիչ լեռներից է, որը տարիներ շարունակ փակ էր լեռնագնացության համար, սակայն այժմ արդեն հասանելի է և կարող է ընդունել իրեն հասնելու մասին երազողներին։ Մեզ է սպասվում անչափ հետաքրքիր, միևնույն ժամանակ, ոչ հեշտ վերելք՝ համեմված չքնաղ տեսարաններով, այդ թվում՝ Մասիսի տեսարանը Սիսի գագաթից։ Հաշվի առնելով, որ Սիսը լեռնագնացության տեսանկյունից բարդ վերելք է պահանջում՝ մասնակիցները պետք է լինեն լեռնագնացության փորձով և լիարժեք արշավային հանդերձանքով։ Բացի Սիսի տպավորիչ վերելքը, Համշեն տուրի փորձառու գիդերի ուղեկցությամբ կտեսնեք Կարսն ու Իգդիրը, Արաքսն ու Կողբը, Ծովակն Հյուսիսո լիճն ու այլ հրաշալիքներ։
Համշեն տուրը, որն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր է, մասնագիտացած է նաև քայլարշավների և լեռնագնացության ոլորտում, իր փորձով ու մասնագիտական հմտություններով միանշանակ լավագույն ընտրությունը կլինի հիշարժան ու ապահով վերելքի համար։ #ԵրազանքԻրականացնողները Ձեր անփոխարինելի ուղեկիցը կլինեն դեպի Սիսի երազելի գագաթ:
💳 Գինը՝ 159․000 դրամ, որը ներառում է՝
✔ տեղացի պրոֆեսիոնալ ուղեկցորդների ծառայությունը Սիսը բարձրանալու համար,
✔ խմբին ուղեկցող պրոֆեսիոնալ հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ծառայությունը Համշեն տուրից,
✔ բարձրակարգ միկրոավտոբուսներով տեղափոխությունը (Mercedes Sprinter/VW),
✔ հյուրանոցը,
✔ նախաճաշերը հյուրանոցում,
✔ առաջին օրվա ընթրիքն ու երրորդ օրվա ճաշը
✔ Կողբի աղահանքի մուտքավճարը
✔ վերելքի թույլտվությունը։
Գինը չի ներառում՝
- Թուրքիայի վիզան (ՀՀ քաղաքացիների համար` 17.000Դ, պատրաստում է մեր ընկերությունը),
- երկրորդ օրվա սնունդը:
🟢 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ
✅ ՕՐ 1
մեկնում՝ Երևան-Գյումրի-Բավրա
Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Կողբի աղահանքեր
ընթրիք Իգդիրում
գիշերակաց՝ Իգդիր
Առաջին օրը կանցնենք Հայկական լեռնաշխարհի գեղեցիկ անկյուններով՝ հասնելու Մասիսի ստորոտին։ Դադար կունենանք Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր լճերից Ծովակն Հյուսիսոյի ափերին, որից հետո Կարսի մատույցներով կմեկնենք Իգդիր։ Բացի այդ, շատ հետաքրքիր ու տպավորիչ այց կունենանք Կողբի աղահանքեր։
✅ ՕՐ 2
վերելք Սիս
գիշերակաց Իգդիրում
Վաղ առավոտյան մեքենաներով կմոտենանք Մասիսի և Սիսի ստորոտին, որտեղից կսկսենք վերելքը Սիսի գագաթ, կհասնենք երազելի գագաթին, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ, ապա մեքենաներով կտեղափոխվենք հյուրանոց։
Սիսի բարձրությունը՝ 3925 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 1500 մետր, քայլարշավի երկարությունը՝ մոտ 12 կմ։
✅ ՕՐ 3
նախաճաշ հյուրանոցում
Արաքս գետ
Կարս․ Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ
ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան
Վերադարձին ևս մի քանի հետաքրքիր վայրեր են մեզ սպասում, այդ թվում՝ դադարը Մայր Արաքսի ափերին, ինչպես նաև կայցելենք Կարս՝ տեղում հրաշալի պտույտ անելու։ Այս ամենից հետո միայն կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով հրաշալի տպավորություններ։
____________________________
2025-ի կարևոր գագաթները՝
✅ Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t
✅ Արարատ 5 օր՝ https://bit.ly/ararat2025
✅ Սիփան և Նեմրութ՝ https://bit.ly/MtSipan
✅ Քաջքար՝ https://bit.ly/3Ypz1m2
✅ Անդոկ, Մարաթուկ, Ծովասար՝ https://bit.ly/46ChyZY
✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7
✅ Ջիլո՝ https://bit.ly/JiloClimbing
____________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#Sis2025 #Սիս2025
#HamshenTour #ԵրազանքԻրականացնողները
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets