Advertisement
Մարտի 28-ին՝ շաբաթ օրը, մեկնարկում է #սարուձոր նախագծի բացառիկ քայլարշավը ՁՈՐԱԳԵՏԻ ԿԻՐՃՈՎ՝ Լոռի բերդից դեպի Յաղդան գյուղ:Սկզբում կայցելենք ԼՈՌԻ (ԼՈՌԵ) ԲԵՐԴ, որը XI դարի սկզբին կառուցել է Տաշիր-Ձորագետի Բագրատունյաց (Կյուրիկյան) թագավոր Դավիթ Անհողինը։ Հետագայում բերդը դարձել է թագավորության մայրաքաղաք, իսկ տարածաշրջանը անվանվել Լոռի։ 12-րդ դարի վերջերից հանդիսացել է նշանավոր Զաքարյան իշխանական տոհմի նստավայրը: Լոռի բերդը տեղակայված է Ձորագետ և Ուռուտ (Միսխանա) գետերի միախառնման վայրում, երեք կողմից շրջապատված է անմատչելի, անդնդախոր կիրճերով, իսկ արևմուտքից բարձր պարիսպներով: Բերդի տարածքում և շրջակայքում պահպանվել են պաշտամունքային կառույց, բաղնիքներ և այլ հուշարձաններ: Վերջին տարիներին բերդում իրականացվել են պեղումներ և մեծ ծավալի վերականգնման աշխատանքներ։
Այնուհետև բերդից կիջնենք Ձորագետի գեղատեսիլ կիրճ և միջնադարյան արահետով կքայլենք դեպի Յաղդան գյուղ։ Ծանապարհին կտեսնենք 3 միջնադարյան կամուրջներ, որոնցից մեկի վրա պատկերված է Բագրատունյաց զինանշան առյուծը։ Արշավը կեզրափակենք հունական Յաղդան գյուղում, որի տները աչքի են ընկնում գեղեցիկ կարմիր կղմինդրե տանիքներով։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 10 կմ է:
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1,5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 26․03․2026թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 9.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն)։ Արշավի օրը Լոռի բերդ մուտքը ազատ է՝ որպես ամսվա վերջին շաբաթ օր։
Մեկնարկը՝ ժամը 08:30-ին, 28․03․2026թ.
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
Advertisement
Event Venue
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, 24, Marshall Baghramian Ave,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.











