Advertisement
Մարտի 29-ին մեկնարկում է #սարուձոր նախագծի քայլարշավը դեպի Գնիշիկի (Նորավանքի) կիրճ։Արշավի սկզբում կայցելենք ծովի մակարդակից 2060 մետր բարձրության վրա գտնվող Գնիշիկ գյուղ։ Գյուղը դեռևս հին ժամանակներից բնակեցված է եղել, պահպանվել են միջնադարյան խաչքարեր։ Գնիշիկից կիջնենք Գնիշիկի կիրճ, որտեղ գետի ափով կքայլենք դեպի բեզոարյան այծերի դիտակետ։ Դիտակետից կհիանանք Նորավանքով, Գնիշիկի կիրճով և նրա բնակիչներով՝ բեզոարյան այծերով։ Այնուհետև դիտակետից ՛՛Բեզոարյան այծերի՛՛ արահետով կքայլենք դեպի Ամաղու գյուղատեղի։
Հաջորդիվ Ամաղուից ՛՛Նորավանքի՛՛ արահետով կիջնենք դեպի ՆՈՐԱՎԱՆՔԻ միջնադարյան վանական համալիր։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 14 կմ է:
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, տաք հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1,5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 29․03․2026թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 9.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 08:30-ին, 29.03.2026թ.
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
Advertisement
Event Venue
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, 24, Marshall Baghramian Ave,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.











