Advertisement
Ուզո՞ւմ ես նվեր մատուցել սիրելիիդ կամ ինքդ քեզ մարտի 8-ի առթիվ, ապա մեր այս յուրահատուկ արշավային ծրագիրը հե’նց քեզ համար է։ Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ, կազմակերպում ենք անմոռանալի արշավ դեպի Սյունիքի մարզի քիչ այցելվող սահմանամերձ պատմամշակութային վայրեր՝ տեսնելու այն, ինչ շատ քչերն են տեսել, լինելու այնտեղ, որտեղ քչերն են ոտք դրել և զգալու այն, ինչը դարեր շարունակ
զգացել են մեր նախնիները՝ կերտելով այդ կոթողները և թողնելով մեզ բոլորիս։
Ծրագրի շրջանակներում այցելելու ենք
- Սահմանամերձ Կոռնիձոր գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցի,
- Սահմանամերձ Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցի (4-5-րդ դար),
- Քարահունջի Սբ Հռիփսիմե եկեղեցի (17-րդ դար),
- Սահմանամերձ Վերիշենի Սբ Հռիփսիմե եկեղեցի (4-5 դդ)
- Գորիսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (19-րդ դար)
+ Կլինի անակնկալ այց 😉
Զույգերով այս արշավին միանալու դեպքում կգործի 20% զեղչ։
Կանանց և աղջիկների համար կսահմանվի 10% զեղչ։
Ճանապարհին կանգառ ենք ունենալու Վայքի ֆուդ կորտում սնվելու, լիցքաթափվելու և գնումներ իրականացնելու համար։
Դե իսկ օրվա վերջում՝ Սյունիքի աննկարագրելի մայրամուտը վայելելուց հետո, ճանապարհ կբռնենք դեպի Երևան։
Օրը` մարտի 8 (կիրակի)
Ժամը` 08:00
Հանդիպման վայրը` Երիտասարդական մետրոյի մուտքի մոտ (Դիմացի մայթ)
Արժեքը` 17000֏` անձը, որը ներառում է ամենագնացներով ուղևորափոխադրումը և տեղում պատրաստված անուշաբույր սուրճը:
Սնունդը և ջուրը կարող եք վերցնել Ձեզ հետ կամ գնել ճանապարհից:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրել մեր էջին կամ զանգահարել 077787125 կամ 044777871 հեռախոսահամարներով։
Վճարումը կարող եք կատարել Idram հավելվածով` ID 171763127` ուղարկելով մեզ վճարման սքրինշոթը, ուղարկել գումարը բանկային քարտի 💳` 5501030000649376 (ID բանկ) նշելով ձեր Անուն Ազգանունը կամ առձեռն` մինչև արշավի մեկնարկը։
Ամրագրումը և վճարումը անհրաժեշտ է կատարել մինչև մարտի 7-ը, ժամը 15:00: Նշված ժամկետից հետո արշավին չմասնակցելու դեպքում գումարը չի վերադարձվի։
Տեղերը սահմանափակ են, ուստի շտապեք ամրագրել Ձեր տեղը ամենագնացում։
Advertisement
Event Venue
Yeritasardakan Metro Station Երիտասարդական մետրոյի կայարան, Isahakyan str.,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.











