Advertisement
Սիրով հրավիրում ենք միջազգային ճանաչում ունեցող եգիպտա-կանադահայ արվեստագետ Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» առաջին անհատական ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ցուցահանդեսը հաջորդում է AHA collective-ի նախաձեռնած «Հիւսելու մշակոյթ» ստեղծագործական կացարանի ծրագրին, որի շրջանակում Աննա Պօղիկեանը 2025 թվականի հուլիսին մեկամսյա ստեղծագործական բնակություն է ունեցել Հայաստանում։Իր կեցության ընթացքում Աննա Պօղիկեանն այցելել է գորգագործական արհեստանոցներ, հանդիպել Արցախից տեղահանված գորգագործ կանանց և ճանապարհորդել Հայաստանի հարավային սահմանային Մեղրի քաղաք` ստեղծելով թղթի վրա հարուստ աշխատանքներ։ Հաջորդող ինը ամսվա ընթացքում տեղի ունեցավ թղթից գորգ վերածելու գործընթացը: Արցախահայ վեց գորգագործ ներկարարների հետ միասին, սփյուռքահայ արվեստագետի տեսլականը թարգմանեցին հարուստ hյուսածո լեզվի՝ օգտագործելով տեղական բուրդ և ավելի քան երկու հարյուր գույն: Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» ցուցահանդեսը ներկայանում է որպես ժամանակակից էպոս, որտեղ գորգը վերածվում է պատմող ձայնի՝ խոսելով թե՛ Հայաստանի հովվերգական ու դիցաբանական անցյալի, թե՛ նրա ներկա աշխարհաքաղաքական իրականության մասին։
Ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ գծանկարներ, երեսունյոթ ձեռագործ գորգեր և գոբելեններ, լուսանկարչական ու վավերագրական տեսանյութեր, ինչպես նաև արվեստագետի կեցության, գորգագործների և գորգագործության ընթացքը ներկայացնող այլ նյութեր։ Ցուցադրությունը բաց կլինի 2026 թվականի մայիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը։ Այն կուղեկցվի հանրային ծրագրերի շարքով, ինչպես նաև AHA collective-ի կողմից հրատարակված երկլեզու՝ արևմտահայերեն-անգլերեն պատկերագրքի շնորհանդեսով։
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
«Հիւսելու մշակոյթ» նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ «Արագ արձագանքման մեխանիզմի» շրջանակում։
Գորգագործական արհեստանոցներ՝ Արցախ Կարպետ, Carpet Home Anahit, Woolway Studios
*
Աննա Պօղիկեանը (ծնվ. 1946, Կահիրե, Եգիպտոս) եգիպտա-կանադահայ արվեստագետ է, որի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է գծանկարչություն, քանդակ, ձեռակերտ գրքեր և լայնամասշտաբ ինստալացիաներ։ Կահիրեի Ամերիկյան համալսարանում քաղաքական գիտություններ և տնտեսագիտություն ուսումնասիրելուց հետո նա իր գեղարվեստական կրթությունը շարունակել է Կանադայի Concordia համալսարանում՝ երաժշտության և տեսողական արվեստի ոլորտներում։ Նրա ստեղծագործությունը ուսումնասիրում է նյութական մշակույթները, առևտրի, միգրացիայի և քաղաքական բռնության պատմությունները՝ բազմաշերտ տեսողական պատումների միջոցով։ Պօղիկեանը միջազգային մակարդակով ցուցադրվել է խոշոր թանգարաններում և բիենալեներում, այդ թվում՝ Վենետիկի Բիենալեում, documenta 13-ում, Sharjah Biennial-ում և Sydney Biennale-ում։ 2024 թվականին արժանացել է հեղինակավոր Վոլֆգանգ Հան մրցանակին (Wolfgang Hahn Prize), որը շնորհում է Քյոլնի Museum Ludwig-ը։ Նրա գործերը ներառված են բազմաթիվ մասնավոր և պետական հավաքածուներում, այդ թվում՝ Tate, Centre Pompidou և Museum of Modern Art թանգարաններում։
🔛 Հիւսելու մշակոյթ. Աննա Պօղիկեան
📍 Հայաստանի ազգային պատկերասրահ
🗓️ Բացումը` ուրբաթ մայիսի 15-ին ժամը՝ 19:00-ին
Ազդագրի պատկեր`
Աննա Պօղիկեան, «Մեղրի, հողը վեր է հառնում», 2025
Ազդագրի ձևավորում` Սարգիս Անտոնյան
-
We are pleased to invite you to the opening of “Weaving Culture,” the first solo exhibition of internationally-renowned Armenian-Egyptian-Canadian artist Anna Boghiguian opening on May 15, 2026, at the National Gallery of Armenia. The exhibition follows the “Weaving Culture” residency program conceived by the curatorial practice AHA collective, which welcomed Anna Boghiguian to Armenia for a one-month residency in July 2025.
During her residency, the artist visited carpet workshops, met with displaced women weavers from Karabagh, traveled through southern Armenia to the border city of Meghri, creating a rich body of work on paper. Over the course of nine months, a paper to carpet translation process took place. Six displaced weavers, together with local dyers, translated the diasporic artist’s vision into a rich woven language, using local wool and more than two hundred dyes. Anna Boghiguian’s 'Weaving Culture' emerges as a contemporary epic in which the carpet becomes the narrative voice, speaking from both Armenia’s pastoral and mythological past and its present geopolitical condition.
The exhibition features a series of original drawings, thirty seven handmade carpets and tapestries, photographic and video documentation, as well as other materials from the artist’s residency, the weavers, and the weaving process. The exhibition will be on view from May 15 to August 15, 2026. A series of public programs will accompany the exhibition, along with the launch of a bilingual Armenian–English catalogue, published by AHA collective.
Curator: Nairi Khatchadourian
The "Weaving Culture" project is supported by the Delegation of the European Union in Armenia within the framework of the “Rapid Response Mechanism.”
Weaving workshops: Artsakh Carpet, Carpet Home Anahit, Woolway Studios
🔛 Weaving Culture. Anna Boghiguian
📍 National Gallery of Armenia
🗓️ Opening: Friday May 15, 7PM
Poster visual:
Anna Boghiguian, "Meghri, the Earth Rises", 2025
Design and Lettering: Sargis Antonian
*
Anna Boghiguian (b. 1946, Cairo, Egypt) is an Egyptian-Canadian artist of Armenian origin whose multidisciplinary practice spans drawing, sculpture, artist books, and large-scale installations. After studying political science and economics at the American University in Cairo, she continued her education in music and visual arts in Canada at Concordia University. Her work explores material cultures and histories of trade, migration, and political violence through layered visual narratives. Boghiguian has exhibited internationally at major institutions and biennials, including Venice Biennale, documenta 13, Sharjah Biennial, and Sydney Biennale. In 2024, she was awarded the prestigious Wolfgang Hahn Prize by the Ludwig Museum in Cologne. Her works are held in numerous private and public collections, including Tate, Centre Pompidou, and the Museum of Modern Art.
Advertisement
Event Venue
National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ, 1 Aram Street,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.








