ՀԱՄՇԵՆ և ՏՐԱՊԻԶՈՆ (4 օր)

Sat, 25 Jul, 2026 at 08:00 am to Tue, 28 Jul, 2026 at 11:00 pm UTC+04:00

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA | Yerevan

TripArt by Gitarshav
Publisher/HostTripArt by Gitarshav
\u0540\u0531\u0544\u0547\u0535\u0546 \u0587 \u054f\u0550\u0531\u054a\u053b\u0536\u0548\u0546 (4 \u0585\u0580)
Advertisement
ՀՈՒԼԻՍԻ 25-28-ը #TripArt ընկերությունը կազմակերպում է բացառիկ ճանապարհորդություն դեպի #ՀԱՄՇԵՆ, որի ընթացքում կայցելենք առափնյա քաղաքներ՝ #ՏՐԱՊԻԶՈՆ, #ՀՈՓԱ, #ՌԻԶԵ, #ԱՐՀԱՎԻ և այլն։
Ամբողջ ճանապահին մեզ կուղեկցեն #ՍԵՎ ԾՈՎԻ և #ՀԱՄՇԵՆԻ կանաչ լեռների գեղատեսիլ տեսարանները։ Բացի այդ կանգառներ կունենանք #ԱՐԴՎԻՆ, #ԱՐԴԱՀԱՆ, #ԱՐԴԱՆՈՒՋ և #ՇԱՎՇԱՏ քաղաքնեում։
➡️ Առաջին օրը՝ հուլիսի 25-ին, առավոտյան Երևանից կմեկնենք դեպի #ԱԽԱԼՔԱԼԱՔ, այնուհետև հատելով վրաց-թուրքական սահմանը կհասնենք #ԱՐԴԱՀԱՆ, որտեղ կայցելենք հզոր #ԲԵՐԴԸ և կճաշենք։ Ապա կանգառներ կունենանք #ՇԱՎՇԱՏԻ գողտրիկ բերդում և #ԱՐԴՎԻՆ քաղաքում։
Հաջորդիվ կայցելենք #ԴՈԼԻՍԽԱՆԱՅԻ հայ-քաղկեդոնական տաճարը, որի ճանապարհից չնաշխարհիկ տեսարան է բացվում դեպի #ՃՈՐՈԽԻ ջրամբար։
Երեկոյան կհասնենք համշենահայության կենտրոններից հանդիսացող #ՀՈՓԱ քաղաք և կշրջենք ծովափնյա հատվածում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՀՈՓԱՅՈՒՄ։
➡️ Երկրորդ օրը՝ հուլիսի 26-ին, կշարժվենք դեպի հռչակավոր #ՏՐԱՊԻԶՈՆ քաղաք, որտեղ կայցելենք․
• Տրապիզոնի ՄԻՋՆԱԲԵՐԴ
• Հայկական ԱՄԵՆԱՓՐԿԻՉ վանք
• Հունական ԱՅԱ ՍՈՖԻԱ և սբ․ ԱՆՆԱ եկեղեցիներ։
Այնուհետև կայցելենք քաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա` Ալթինդերե գեղատեսիլ ազգային պարկում գտնվող #ՍՈՒՄԵԼԱ վանական համալիր, որը կառուցվել է 5-6-րդ դարերում և դարեր շարունակ հանդիսացել է Պոնտոսի հույների գլխավոր սրբավայրը։
Երեկոյան կզբոսնենք և կընթրենք #ՏՐԱՊԻԶՈՆԻ կենտրոնում։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՏՐԱՊԻԶՈՆՈՒՄ։

➡️ Երրորդ օրը՝ հուլիսի 27-ին կայցելենք ծովափնյա #ՌԻԶԵ քաղաքի բարձրադիր բերդը, որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի ՍԵՎ ԾՈՎ։
Այնուհետև կարշավենք դեպի բուն #ՀԱՄՇԵՆ, որտեղ կայցելենք․
• #ԶԻԼ ամրոց
• ԶՈՒՅԳ կամուրջներ
• #ԲԱԼԱՀՈՎՏԻ և ՄԱՆՉՈՒՆԱՅԻ ջրվեժներ:
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՀՈՓԱՅՈՒՄ
➡️ Չորրորդ օրը՝ հուլիսի 28-ին, առավոտյան կարշավենք դեպի #ԵՐԵՎԱՆ, ճանապարհին կանգառներ կունենանք #ԱՐԴԱՆՈՒՋԻ բերդերում և ԴԺՈԽՔԻ ՁՈՐ կոչվող բնական հուշարձանում։
Այնուհետև կհատենք թուրք-վրացական սահմանը, կարճատև հանգիստ կունենանք ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ, կշարժվենք դեպի ԲԱՎՐԱՅԻ հայ-վրացական անցակետ և երեկոյան ուշ կհասնենք ԵՐԵՎԱՆ։
________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև #ՀՈՒԼԻՍԻ 15-ը:
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 15.07.2026, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #129.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող, ճանապարհորդական ապահովագրություն):
Թուրքիա մուտքի վիզայի (17.000 դրամ) և տեսարժան վայրերի տոմսերի արժեքները ներառված չեն գնի մեջ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 24․07.2026թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement

Event Venue

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Icon
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.

Ask AI if this event suits you:

More Events in Yerevan

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u054d\u056b\u0583\u0561\u0576 \u0587 \u0546\u0565\u0574\u0580\u0578\u0582\u0569 + \u054e\u0561\u0576 2025 | Mt Nemrut and Sipan + Van
Sat, 25 Jul at 05:00 am վերելք Սիփան և Նեմրութ + Վան 2025 | Mt Nemrut and Sipan + Van

Hamshen Tour - Համշեն Տուր

LOBODA - Big Solo Concert in Yerevan 2026
Sat, 15 Aug at 08:00 pm LOBODA - Big Solo Concert in Yerevan 2026

Altezza by Armenian Helicopters

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events