Advertisement
Ապրիլի 5-ին` կիրակի, ամենագնացներով մեկնում ենք Տավուշի մարզ` տեսնելու քիչ այցելվող Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում կառուցված հեթանոսական Սբ Բարձյալը և Դովեղ Գյուղի սաղարթախիտ անտառների խորքում թաքնված Սբ Սարգիս եկեղեցին։Արշավի ընթացքում այցելելու ենք նաև Նոյեմբերյանի Սբ Սարգիս և Սևքարի Սբ Աստվածածին եկեղեցիներ։
Անցնելու ենք ավելի քան 450կմ ճանապարհ, որից 15 կմ` off-road:
Բնության գրկում սնվելու ենք, հանգստանանք և վայելենք տեղում պատրաստված անուշաբույր սուրճը (թեյը):
Լինելու են նաև դռոնով նկարահանված անհատական կամ խմբային տեսանյութեր։
Ճանապարհին կանգառ ենք ունենալու Ծովագյուղի ֆուդ կորտում` սնվելու, լիցքաթափվելու և գնումներ իրականացնելու համար։
Դե իսկ օրվա վերջում` մայրամուտը վայելելուց հետո, ճանապարհ կբռնենք դեպի Երևան։
Օրը` ապրիլի 5 (կիրակի)
Ժամը` 08:00
Հանդիպման վայրը` Երիտասարդական մետրոյի մուտքի մոտ (Դիմացի մայթ)
Արժեքը` 16000֏` անձը, որը ներառում է ամենագնացներով ուղևորափոխադրումը և տեղում պատրաստված անուշաբույր սուրճը:
Սնունդը և ջուրը կարող եք վերցնել Ձեզ հետ կամ գնել ճանապարհից (Ծովագյուղի ֆուդ կորտից)։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրել մեր էջին կամ զանգահարել 077787125 կամ 044777871 հեռախոսահամարներով։
Վճարումը կարող եք կատարել Idram հավելվածով` ID 171763127` ուղարկելով մեզ վճարման սքրինշոթը, ուղարկել գումարը բանկային քարտի 💳` 5501030000649376 (ID բանկ) նշելով ձեր Անուն Ազգանունը կամ առձեռն` մինչև արշավի մեկնարկը։
Ամրագրումը և վճարումը անհրաժեշտ է կատարել մինչև ապրիլի 4-ը, ժամը 15:00: Նշված ժամկետից հետո արշավին չմասնակցելու դեպքում գումարը չի վերադարձվի։
Տեղերը սահմանափակ են, ուստի շտապեք ամրագրել Ձեր տեղը ամենագնացում։
Advertisement
Event Venue
Yeritasardakan Metro Station Երիտասարդական մետրոյի կայարան, Isahakyan str.,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.









