Advertisement
🚀 ԴեմԱռԴեմ, երբ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում․․․Արդեն երրորդ տարին անընդմեջ «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ն կազմակերպում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել ակտիվ պատանիներին։
Այս ֆորումը «գլխիվայր» շրջված է․ բեմից ելույթ են ունենում կրտսեր սերնդի ներկայացուցիչները՝ պատմելով իրենց յուրահատուկ փորձառության մասին, իսկ ավագ սերունդը՝ լսում է, հարցեր հղում ու երկխոսում։
Միջոցառմանը ձեզ սպասվում են՝
🔹 Ելույթներ պատանի առաջնորդներից,
🔹 Հարցուպատասխան սեսիաներ,
🔹 Պանելային քննարկում,
🔹 Ցուցադրություններ,
🔹 Մրցույթներ և անակնկալներ,
🔹 Եզրափակիչ համերգ։
Կհանդիպենք՝
📅 Մարտի 28-ին,
⏰ 10:00-18:30,
📍 Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։
✨ Մի՛ սպասիր վաղվան, ամրագրի՛ր քո տեղը հենց հիմա, քանի դեռ հղումը ակտիվ է։
👉 Գրանցվի՛ր այստեղ. https://demardem.am/registration
Միացե՛ք մեզ՝ տոնելու երիտասարդության զարգացումն ու մտքի ուժը: 🌟
Advertisement
Event Venue
Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատ, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.








