Advertisement
Պատրաստվում ենք հերթական կոնֆերանսի աշխատանքներին--------------------------------------------------------------------------
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿ
«XIX ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
(«Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ»)
� ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հարգելի´ գործընկեր
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «XIX Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովը կկայանա 2026 թվականի մայիսի 16-ին‚ Երևանում։
Համաժողովը կհամախմբի մաշկավեներաբանության, դերմատոսկոպիայի և բժշկական կոսմետոլոգիայի առաջատար մասնագետներին, հետազոտողներին և բժիշկներին` ոլորտի գիտական ու կլինիկական մակարդակը բարձրացնելու նպատակով։
Ձեզ սիրով հրավիրում ենք օգտվելու բացառիկ հնարավորությունից՝ մասնակցելու բազմազգ մասնագիտական երկխոսությանը և ներկայացնելու նաև Ձեր փորձը և գիտելիքները։
� ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
ք. Երևան‚ Կորյունի 2‚ ԵՊԲՀ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճ։
Միջոցառման սկիզբը` ժամը 11։00‚ ավարտը` ժամը 18։00։
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան)‚
Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա (նախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան)‚
Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն (տնօրեն` Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան)։
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Պատվավոր նախագահ՝ ԵՊԲՀ ռեկտոր‚ բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան,
նախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան (հեռ.՝ +374-91-406151, e-mail: [email protected]),
փոխնախագահ` ՀՀ ԱՆ ԱՄԱԿ տնօրեն Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան (հեռ.՝ 094-499412, [email protected]),
փոխնախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Արմեն Վիլենի Աստվածատրյան (հեռ.՝ 091-417328, [email protected])‚
փոխնախագահ` բժշկ. գիտ. թեկնածու Արամ Մկրտիչի Մկրտիչյան (հեռ.՝ 091-405369; [email protected])։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ`
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս` Արմինե Հակոբի Հակոբյան (+374-93-606068, e-mail: [email protected])։
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԷՔՍՊՈԶԻՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՋՈՐԴԻՎ
ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ`
https://docs.google.com/forms/d/12MjbJIIQm5m9C-dRl9egPcBfmv73Goadc18xvEnuNTw/preview հղումով. լրացրեք աստղանիշով դաշտերը‚ «Ելույթի հայտ» դաշտում դրեք (+) կամ (-) նշանը՝ (+)-ը համաձայնեցնելով համաժողովի նախագահի հետ։
Համաժողովի նախագահ`
բժշկ., գիտ., դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյան
17 II 26 թ.
Միջոցառման օնլայն գրանցում - «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ
docs.google.com
Advertisement
Event Venue
Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University, 2 Koryun str/ Կորյունի 2, Երևան, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.








