Advertisement
🇺🇸👇🇷🇺Վերելք ԽՈւՍՏՈւՓ
7-8․06 | 35.000Դ | 093 55 14 85
📍 Միշտ երազե՞լ եք հասնել ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկի՝ Խուստուփի գագաթ, ինչպես նաև գագաթից վայելել ոչ պակաս գեղեցիկ տեսարանները։ Մեր երկօրյա ծրագիրը հենց ձեզ համար ենք կազմել՝ անչափ սիրով և կազմակերպվածության բարձր աստիճանով։ Խիստ տպավորիչ ու խորհրդանշական լեռան բարձրությունը 3201 մետր է, և Դուք կարող եք այդ բարձրությունից վայելել շրջակայքի անսահման գեղեցկությունն ու վեհ լեռն ինքնին։
✔ Առաջին օր՝
Երևանից առավոտյան կուղևորվենք Սյունիք՝ դեպի Կապանի Բաղաբուրջ գյուղ, որտեղից ամենագնացներով կհասնենք Նավչայ և որտեղ էլ կլինի մեր վրանատեղին, այն էլ՝ 2000 մետրից ավել բարձրության վրա: Կպատրաստենք մեր վրանները, ինչպես նաև տեղում խարույկ կվառենք ու կվայելենք երեկոն։ Աստղազարդ գիշեր, հրաշալի պատմություններ, անկրկնելի տրամադրություն և հրաշք վերելքի սպասում։
✔ Երկրորդ օր՝
Վաղ առավոտյան, վայելելով վրանատեղիից բացվող հրաշալի տեսարանն ու թեթև նախաճաշը, շքեղ արևածագի ուղեկցությամբ կսկսենք վերելքը դեպի Խուստուփի գագաթ։ Ճանապարհին կտեսնենք Խուստուփի արծիվ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Իսկ Խուստուփի գագաթ հասնելով՝ կվայելենք շունչ կտրող տեսարաններ, ինչից հետո միայն կվերադառնանք վրանատեղի, ապա նաև Բաղաբուրջ ու Երևան՝ ժողովելով գեղեցիկ ու անմոռաց հուշեր ամբողջ կյանքի համար։
👣 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1100 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները, լապտերիկն ու քնապարկը պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
⏰ Մեկնումը՝ 07:00, վերադարձը՝ մոտ 23:30
Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 35․000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter),
- ամենագնացներով տեղափոխությունը,
- լեռնային գիդ-ուղեկցորդների ծառայությունը,
- վրանն ու ներքնակը։
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3N3yUr1
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3n5npEG
—————————————
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Yerevan, Armenia
Tickets