Advertisement
«Տղամարդու առողջությունը 21-րդ դարում» գիտաժողովը տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 11:00-18:00 ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։Միջոցառումը կազմակերպվում է Muzhik.am-ի և «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի կողմից, որը նախատեսված է բժիշկների, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց համար։
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն թեմաներ՝ տղամարդու վերարտադրողական, սեռական և համակարգային առողջության, ուրոլոգիայի ու օնկոլոգիայի ոլորտներից, ինչպես նաև կանցկացվի հանրային պանելային քննարկում՝ «Սեռական կյանքը 50-ից հետո» թեմայով։
Գիտաժողովը կրեդիտավորված է ՀՀ ԱՆ-ի կողմից։
Թիրախային լսարանն է՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, ուրոլոգներ, անդրոլոգներ, ներզատաբաններ, սննդաբաններ, հոգեթերապևտներ, նյարդաբաններ, ռևմատոլոգներ, ուռուցքաբաններ և սեռավարակաբաններ։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել նշված հղումով` https://forms.gle/S5grg61kw1SFvtcV8
Advertisement
Event Venue & Nearby Stays
American University of Armenia, 40 Baghramyan Ave. ,Yerevan, Armenia
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.









