Advertisement
ԽՈՒՍՏՈՒՓ ՎԵՐԻՆ ՎԱՉԱԳԱՆԻՑՀոկտեմբերի 10-12-ը նախատեսել ենք եռօրյա վրանային վերելք դեպի Խուստուփ լեռը՝ Վերին Վաչագանի երթուղով։ Վայելելու ենք Սյունյաց աշխարհի չքնաղ գույները։ Կայցելենք Վահանավանք ՝ 10֊րդ դարի հզոր կառույցներից մեկը և ժայռերի բարձունքում գտնվող Բաղաբերդը։
Օր 1:
Առավոտյան 07։00֊ին ուղևորվում ենք դեպի Կապան։ Որտեղից էլ կշարժվենք դեպի վրանատեղին, կկազմակերպենք հանգիստը խարույկի շուրջ։
Օր 2:
Վաղ առավոտյան կմեկնարկենք վերելքը դեպի գագաթ, որտեղից կվայելենք հրաշք տեսարաններ դեպի Սյունյաց աշխարհը։ Երթուղու մի մասը անցնում է անտառային գեղեցիկ արահետով։
Կքայլենք 24կմ, հավաքելով 1950մ հարաբերական բարձրություն։ Այնուհետև կվերադառնանք վրանատեղի։
Օր 3։
Առավոտյան կհավաքենք վրանները և կվերադառնանք Երևան։ Ճանապարհին կայցելենք Տաթևի վանական համալիր։
Տեղափոխումը իրականացվելու է ամենագնացներով։
❗Մասնակցության համար անհրաժեշտ է՝
•հարմարավետ՝ արշավային հագուստ և կոշիկներ,
•ուսապարկ
•արևապաշտպան քսուկ, գլխարկ,ակնոց,
•ջուր և սնունդ նախատեսված 3 օրվա համար (կարող եք ձեռք բերել նաև ճանապարհից)
•լապտեր
•անձրևապաշտպան թիկնոց
•քնապարկ։
Մասնակցության արժեքը 35000ՀՀ դրամ է, որն իր մեջ ներառում է՝
•տրանսպորտ,
•ուղեկցորդների ծառայություն,
•վրան,
•կարիմատ։
Հանդիպում ենք 10.10.25-ին, ժամը 07։00-ին՝ Հանրապետության Հրապարակին կից գտնվոր Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ։
Վճարումը կարող եք կատարել՝
💳 փոխանցումով
5501040010087046 Քարտի թվեր
1570059771767700 Քարտային հաշիվ
TATEVIK PETROSYAN
AMERIABANK
Մանրամասների համար կարող եք՝
📩 գրել մեր էջին, կամ
📲զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
+37443919911
❗️Գրանցումը չեղարկման վերջնաժամկետը՝ 05.10.25 ժամը 17։00։
Բոլոր այն անձինք՝ ովքեր կչեղարկեն իրենց գրանցումը նշված ժամկետից ավելի ուշ, պետք է վճարեն տվյալ փաթեթի ամբողջ գումարը։
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hanrapetutyan 56/1, Ереван, Армения, Հանրապետության փողոց 58, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia