Վերելք Թուբկալ լեռ և Սահարա անապատ | Climbing Mount Toubkal

Sat, 20 Sep, 2025 at 05:00 pm to Mon, 29 Sep, 2025 at 08:00 pm UTC+01:00

Morocco - المغرب | Casablanca

ArmLand
Publisher/HostArmLand
\u054e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0539\u0578\u0582\u0562\u056f\u0561\u056c \u056c\u0565\u057c \u0587 \u054d\u0561\u0570\u0561\u0580\u0561 \u0561\u0576\u0561\u057a\u0561\u057f | Climbing Mount Toubkal
Advertisement
Արմլենդ արշավական ակումբը երկրորդ անգամ կազմակերպում է վերելք՝ Թուբկալ լեռ, 4167 մետր, Ատլասի լեռներ։
Թուբկալ կամ Ջեբել Թուբկալ լեռը Ատլասի լեռների, Հյուսիսային Աֆրիկայի և Մարոկոյի ամենաբարձր գագաթն է: Գտնվում է Մարոկկոյի հարավ-արևմտյան մասում, Մարաքեշից մոտ 60 կմ հարավ։ Նշանավոր գագաթ է և լեռնագնացների համար հայտնի վայր🐪☀️😍
Այսպիսով, Սեպտեմբերի 20-29-ը ուղևորվում ենք Մարոկկո։
🟠Օր 1․ Մարաքեշ
Տեղափոխում Մարաքեշի կենտրոնում գտնվող հյուրանոց։
Զբոսանք և էքսկուրսիա անկրկնելի Մարաքեշում։
Գիշերակացը՝ Մարաքեշի հյուրաոցում
🟠Օր 2․ Մարաքեշ - Իմլիլ – Թուբկալի Բազային Ճամբար (3200մ)
Առավոտյան նախաճաշից հետո հարմարավետ ավտոմեքենայով կտեղափոխվեք Իմլիլ։ Այստեղից էլ կսկսվի արշավը դեպի Ատլասյան անկրկնելի Թուբկալ լեռան գագաթ։
Բազային ճամբար տանոցղ երթուղին միջին բարդության է։
Գիշերակացը բազային ճամաբարում։
Արշավի երկարությունը՝ 10-12կմ,
Արշավի տևողությունը՝ 5-6 ժամ,
Հարաբերական բարձրությունը՝ 1000մ։
🟠Օր 3․ Թուբկալ լեռ – Գագաթ (4165մ)
Վաղ առավոտյան կսկսեք վերելքը դեպի Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ։
Արշավը սկսվում է դանդաղ քայլքով՝ զառիթափ լանջերով մինչև լուսաբաց, այնպես որ կունենաք հնարավորություն տեսնել չքնաղ արևածագը՝ գագաթների վրայով։
Վերադարձ Իմլիլ։
Գիշերակացը Իմլիլում։
Արշավի երկարությունը՝ 10-12 կմ,
Տևողությունը՝ 6 ժամ,
Հարաբերական բարձրությունը՝ 900մ։
🟠Օր 4․ Իմլիլ – Թիզի-Ն-Թիշկա – Դադեսի կիրճ
Առավոտյան 9։00-ին կսկսեք ճանապարհորդությունը դեպի Դադեսի կիրճ՝ անցում կատարելով Ատլասի լեռների Թիզի-Ն-Թիշկա անկրկնելի լեռնանցքով։ Ճանապարհին կտեսնեք բազմաթից բերբերների գյուղեր, գետափնյա օազիսներ և քասբաներով (արաբերեն՝ ամրոցներ), ամայի սարալանջեր։
Այցելություն Atlas / Oarzazate Film Studios, որտեղ կարող եք ունենալ Մարոկկոյի ամենակոլորիտային լուսանկարները։
Հաջորդ կանգառը Այթ Բեն Հադդուն է, որտեղ նկարվել են մի շարք հոլիվուդյան ֆիլմեր, ինչպիսիք են «Մումիա»-ն, Գլադիատոր»-ը, «Ալեքսանդր»-ը։ Այստեղ հնարավորություն կունենաք զբոսնել լքված քաղաքում և բացահայտել այն։
Դադեսի կիրճ հասնելուց հետո դուք հնարավորություն ունեք գնալ զբոսանքի կամ հանգստանալ ձեր հյուրանոցում:
Գիշերակացը՝ Դադեսում
Մեքենայի ճանապարհը՝ մոտ 6 ժամ։
🟠OՐ 5․ Ուարզազատե – Դադեսի կիրճ
Ուարզազադեից կտեղափոխվենք
Ուարզազատեից կտեղափոխվենք Դադեսի հովիտ։ Ճանապարհը մոտավորապես 3 ժամ է։ Ժամանելուց հետո կարող ենք ինքնուրույն ուսումնասիրել շրջակայքը։
Գիշերակաց հյուրատանը։
🟠ՕՐ 6․ Դադեսի հովիտ – Տոդրա կիրճ – Մերզուգա
Նախաճաշից հետո կուղևորվենք Դադեսի կիրճից Տոդրա կիրճ։ Այն ահռելի՝ 300 մետրանոց ճեղք է , որը բաժանում է Ատլասյան լեռները նեղ տարածության մեջ։ Այդ հովտում կտեսնենք բերբերների գյուղերը, արմավենիների պուրակներ։ Այստեղ ցանկության դեպքում կարելի է արշավել խուրմայի արմավենիների պլանտացիաներով։
Ճաշից հետո կշարունակենք ճանապարհը դեպի սահմանային Մերզուգա քաղաք, որտեղ կգնենք անապատի գիշերակացի համար անհրաժեշտ սնունդ։
Երեկոյան, ուղտերով, գրեթե 1,5 ժամանոց ճանապարհ կընկնենք դեպի Սահարա անապատի մեր ճամբարը։ Անապատում կունենանք բերբերական ազգային ընթիրք, որից հետո կարող ենք շրջել աստղազարդ երկնքի տակ, մասնակցել բերբերների շոուին։
Գիշերակաց Սահարա անապատում։
Ժամանակը ճանապարհին 5 ժամ

Գիշերակացը՝ անապատային ճամբարում։
🟠ՕՐ 7. Մերզուգա – Մարաքեշ
Արևածագին մոտ 1,30 ժամ տևողությամբ ուղտերով զբոսանք կունենաք անապատով դեպի Մերզուգա։ Մերզուգայում նախաճաշից հետո հնարավորություն կունենաք լոգանք ընդունել, որից հետո կշարունակեք անմոռանալի ճանապարհն անապատով՝ մի քանի կանգառներով։
Այս օրվա վերջին կանգառը կլինի Մարաքեշը։
Ընթրիք և գիշերակաց՝ Մարաքեշում
🟠ՕՐ 8․ Մարաքեշ - Էսուեյրա
Էսսուեյրա՝ նախկին Մոգադոր — նավահանգստային քաղաք Մարոկկոյում Ատլանտյան օվկիանոսի ափին, Մարաքեշից 170 կմ արևմուտք։
Ճամապարհը կանցնի Հաուզի սարահարթով։ Հասնելով Չեչահուա գյուղին՝ կունենաք կանգառ։
Այստեղ հնարավորություն կունենաք այցելել տեղի կանանց համագործակցության կենտրոն, որտեղ կտեսնեք թե ինչպես է ստացվում արգանի յուղը (նաև կոչվում է հեղուկ ոսկի կամ Մարոկկոյի յուղ) և մի շարք խնամքի միջոցներ տեղում պատրաստվում։
Այնուհետև կշարժվեք դեպի Էսսուեյրա․ արվեստի տարբեր խանութներ, պատկերասրահներ, հուշանվերների խանութներ և փայտամշակման խանութներ։
Կընթրենք տեղական սրճարաններից մեկը՝ համեղ ծովամթերքով ճաշի համար, եթե լողափի սիրահար եք՝ կարող եք զբոսնել Մոգադորի ավազե ափով։
Օրվա վերջին՝ վերադարձ Մարաքեշ։
🟠ՕՐ 9․
Մարաքեշ - Երևան թռիչք - Վերադարձ Երևան
Կախված թռիչքի ժամից՝ կարող եք զբոսնել Մարաքեշում, այցելել տեղի շուկան՝ գնումների համար, որից հետո կտեղափոխվեք օդանավակայան։
💸Մասնակցության արժեքը՝
💸5-8 անձ: 1520 euro
💸9-14 անձ: 1450 euro

Ներառված է՝
✅Տրանսպորտի ծառայությունը
✅Գիշերակացը՝ Մարրաքեշում (3 գիշեր)
✅Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
✅Անգլախոս մշակութային ուղեկցորդի ծառայությունը
✅Ծանր ուսապարկերի տեղափոխումը
✅Գիշերակացը լեռան վրա
✅Սնունդը լեռան վրա՝ ներառյալ թեյ/սուրճ
✅Ընթրիքը անապատում
✅Գիշերակացը անապատային ճամբարում
✅Ուղտերով զբոսանքը՝ անապատում
Ներառված չէ՝❌
❌Ավիատոմսը՝ մոտ 700-800 եվրո
❌Վիզայի արժեքը՝ 50 դոլար
❌Ապահովագրությունը
❌Մուտքավճարները
❌Անձնակազմի թեյավճարները
❌Սնունդը Մարրաքեշում
❌Սնունդը անապատի ճանապարհին
❌Սնունդը Էսսուեյրայում
Գրանցման համար խնդրում ենք զանգահարել՝ 044 88 00 58 հեռախոսահամարին կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
Advertisement

Event Venue & Nearby Stays

Morocco - المغرب, زنقة زكي الدين الطوسي 42, الدار البيضاء, المغرب,Casablanca, Morocco

Sharing is Caring:

More Events in Casablanca

Travers\u00e9e du M'Goun 9\u00e8me \u00e9dition
Wed, 24 Sep, 2025 at 07:00 pm Traversée du M'Goun 9ème édition

Casablanca

Aerospace Meetings Casablanca
Tue, 30 Sep, 2025 at 09:00 am Aerospace Meetings Casablanca

Midparc Casablanca Free Zone

FORUM INTERNATIONAL DES LICENCES & MASTERS 2025
Wed, 01 Oct, 2025 at 08:30 am FORUM INTERNATIONAL DES LICENCES & MASTERS 2025

Plein Ciel Paradise

M\u00c9DINIT EXPO - CASABLANCA 2025
Wed, 01 Oct, 2025 at 08:30 am MÉDINIT EXPO - CASABLANCA 2025

Sofitel Casablanca Tour Blanche

International Exhibition of Contacts and Call Centers in Morocco
Thu, 02 Oct, 2025 at 08:30 am International Exhibition of Contacts and Call Centers in Morocco

Casablanca Marriott Hotel

SICCAM 2025
Thu, 02 Oct, 2025 at 08:30 am SICCAM 2025

Marriott Hotel, Casablanca

Casablanca is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Casablanca Events