Advertisement
Օգոստոսի 17-ին՝ կիրակի օրը, Արմլենդ արշավային ակումբը ուղևորվում է դեպի ՀՀ ամենաբարձր կետը՝ քառագագաթ Արագածի հյուսիսային գագաթ: Հյուսիսային Արագածն ունի երկու գագաթ՝ իրական (4090 մ) և կեղծ (4080 մ)։ Կեղծ գագաթից իրական տանող ճանապարհը տեխնիկապես բարդ ու վտանգավոր է և անվտանգության տեսանկյունից ելնելով իրական գագաթ չենք բարձրանա։
Հայաստանի ամենաբարձր կետից երևում են Արարատը, Արա լեռը, Ծաղկունյաց և Թեղենյաց լեռնաշղթաները։
Արշավը սկսելու ենք Գեղարոտի կիրճից։
Արշավի երկարությունը՝ 12կմ
Հարաբերական բարձրությունը 1200մ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վերելքին կարող են մասնակցել միայն լեռնային արշավների մասնակցության փորձ ունեցող արշավականներն, ովքեր վերջին երկու ամսվա ընթացքում ունեցել են 3000+ լեռնային վերելքներ։
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
🔸 հարմարավետ արշավային կոշիկներ
🔸 հարմարավետ հագուստ
🔸 տաք հագուստ
🔸 փոխնորդ հագուստ
🔸 ուսապարկ
🔸տաք և ամառային գլխարկ
🔸արևային ակնոց
🔸անձրևապաշտպան բաճկոն
🔸դեղատուփ
🔸արևապաշտպան քսուք
🔸լապտեր
🔸մեկ օրվա համար նախատեսված սնունդ
Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից։
Մասնակցության արժեքը 15․000 դրամ (գինը ներառում է տրանսպորտի և ուղեկցորդների ծառայությունները):
✅ Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
💳Քարտի համար՝ 4375 1110 1966 6092 AMD
Idram ID- 677315552
Մասնակցությունը հաստատել ամենաուշը արշավից 2 օր առաջ զանգահարելով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին.
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբը, Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 06:00-ին։
✅Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու համաձայնագրի հետ․
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով ArmLand զբոսաշրջային ակումբ:
Մեր կայքը; www.armland.am
ֆեյսբուքյան էջ:
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/
Advertisement
Event Venue & Nearby Stays
Aragats Mountains, Կարա Բալա, Աբովյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia