Advertisement
Ս.թ. նոյեմբերի 22-23-ը Երևանում տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված «Նորք-Մարաշ» ԲԿ 30-ամյակին:Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների վարմանը նվիրված վերջին ուղեցուցային մոտեցումները, ինչպես նաև կքննարկվեն հաջողված բարդ կլինիկական դեպքեր ՀՀ և արտերկրի առաջատար մասնագետների կողմից, կլինեն live միացումներ կաթետերիզացիոն լաբորատորիաներից:
Գիտաժողովի թիրախային լսարանն են սրտաբանները, մանկական սրտաբանները, սրտաբան-առիթմոլոգները, միջամտական սրտաբանները, սիրտ-անոթային վիրաբույժները, անեսթեզիոլոգները և ինտենսիվ թերապիայի մասնագետները, թերապևտները և այլ հետաքրքրված նեղ մասնագետներ:
Գիտաժողովը կնպաստի պացիենտների բուժման գործընթացի մեջ ընդգրկված մասնագետների որակավորման և գիտելիքների բարձրացմանը։
Գիտաժողովին շնորհվել է 12 տեսական կրեդիտ, յուրաքանչյուր օրվա համար 6 կրեդիտ:
Գիտաժողովին կից տեղի կունենա սիրտ-թոքային վերակենդանացման գործնական մարզում, որը կրեդիտավորված է ԱՆ-ի կողմից 3 գործնական կրեդիտ:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հղումով, մինչև նոյեմբերի 20-ը։
Advertisement
Event Venue & Nearby Stays
Armenia Marriott Hotel Yerevan, Ամիրյան փողոց 1, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia