Advertisement
🕌 ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ - ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ🗓 Փետրվարի 26 – մարտի 1, ը #TripArt ընկերությունը հրավիրում է ձեզ հեղինակային ճանապարհորդության դեպի պատմական Կոստանդնուպոլիս՝ քաղաք, որի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Այս երթուղում միահյուսվում են հայկական, բյուզանդական և օսմանյան քաղաքակրթությունների ստեղծած արժեքները։
🔹 Փոքր հայկական խումբ, խորքային պատմություն
🔹 Հայկական հետքը՝ Պոլսի երկու ափերին
🔹 Երթուղի՝ մշակված բացառապես մեր կողմից
📍 ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
🔹 Օր 1․ Փետրվարի 26 | Երևան → Ստամբուլ (Եվրոպական հատված)
Վաղ առավոտյան՝ մեկնում Զվարթնոց օդանավակայանից դեպի Ստամբուլ։
Տեղավորում հյուրանոցում, կարճատև հանգիստ, ապա՝ շրջայց Պոլսի պատմական սրտում։
Այցեր՝
• Կոստանդնուպոլսի հզոր բերդապարիսպներ
• Այա Սոֆիա տաճար
• Բազիլիկա ջրամբար
• Կապույտ մզկիթ
• Բյուզանդական ձիարշավարան (Սուլթանահմեդ հրապարակ)
Երեկոյան՝ զբոսանք գիշերային Ստամբուլում։
🏨 Գիշերակաց՝ Ստամբուլում
🔹 Օր 2․ Փետրվարի 27 | Պոլիս - եվրոպական հատված
Խորացված շրջայց եվրոպական հատվածում․
• Թոփքափի սուլթանական պալատ
• Մեծ շուկա
• Գումգափուի Հայոց պատրիարքարան
• Սբ․ Աստվածածին և Սբ․ Հարություն հայ առաքելական եկեղեցիներ
• Գեդիկփաշա թաղամաս՝ Սբ․ Հովհաննես հայ առաքելական և հայ բողոքական եկեղեցիներ
• Սուլեյմանիե մզկիթ և հայազգի ճարտարապետ Միմար Սինանի դամբարան
• Բայազեթի մզկիթ և հրապարակ
Երեկոյան՝ զբոսանք Ոսկե եղջյուր ծովախորշի ափերով։
🏨 Գիշերակաց՝ Ստամբուլում
🔹 Օր 3․ Փետրվարի 28 | Թաքսիմ – Բոսֆորի ափեր
Այցեր՝
• Թաքսիմ հրապարակ և Իստիգլալ փողոց
• Գալաթիո աշտարակ
• Դոլմաբահչե սուլթանական պալատ և Օրթագեղի մզկիթ
(Բալյաններ՝ հայազգի ճարտարապետների ընտանիք)
• Սբ․ Գրիգոր Լուսավորիչ, Սբ․ Երրորդություն հայ առաքելական եկեղեցիներ
• Կենտրոնական վարժարան
• Հայ կաթողիկե պատրիարքարան, Սբ․ Աստվածածին, Սբ․ Փրկիչ և Հովհան Ոսկեբերան եկեղեցիներ
Երեկոյան՝ ժամանց քաղաքի լավագույն փաբերից մեկում։
🏨 Գիշերակաց՝ Ստամբուլում
🔹 Օր 4․ Մարտի 1 | Ասիական հատված → Երևան
Կանցնենք Պոլսի ասիական մաս։
Շրջայց Սկյուտար և Քաղկեդոն (Գադըգյուղ) հայկական թաղամասերում։
Այցեր՝
• Բեյլերբեյի պալատական համալիր (ճարտարապետ՝ Սարգիս Պալյան)
• Սբ․ Խաչ, Սբ․ Կարապետ և Սբ․ Թագավոր հայ առաքելական եկեղեցիներ
• Սբ․ Լևոն հայ կաթողիկե եկեղեցի
• Այց հանճարեղ բանաստեղծ Պետրոս Դուրյանի շիրիմին
Օրվա երկրորդ կեսին՝ նավարկություն Բոսֆորի նեղուցում (ցանկության դեպքում՝ լրավճարով)։
Երեկոյան՝ մեկնում օդանավակայան և վերադարձ Երևան։
ℹ️ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
👥 Խումբ՝ 7-10 հոգի
📌 Գրանցում՝ մինչև 20.02.2026
💵 Մասնակցության արժեքը՝ 159․000 ՀՀ դրամ, ներառում է՝
• հյուրանոց քաղաքի կենտրոնում
• նախաճաշ
• օդանավակայանային տրանսֆեր
• ներքաղաքային տրանսպորտ
• գիդ-ուղեկցողի ծառայություններ
• ճանապարհորդական ապահովագրություն
❌ Չի ներառում՝
• Երևան–Ստամբուլ–Երևան ավիատոմս (մոտ 63․000 դրամ)
• Թուրքիա մուտքի վիզա (17․000 դրամ)
• տեսարժան վայրերի մուտքի տոմսեր
🕒 Մեկնարկ՝ 03:00, 26.02.2026
📍 Հանդիպման վայր՝ Զվարթնոց օդանավակայան
📞 091 014301 (Սահակ) | 094 325075 (Արմեն)
ԳԻՏԱՐՇԱՎ | TripArt
✨ Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement
Event Venue & Nearby Stays
Zvartnots International Airport(զվարթնոց Միջազգային Օդանավակայան, Dialogue Cafe Restaurant, Ազատության պողոտա, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.





