Advertisement
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան սիրով հրավիրում է «Նոր մեկնարկ․ մարմին, միջավայր, հիշողություն» ամփոփիչ ցուցահանդեսի բացմանը՝ հունիսի 4-ին՝ 15:00-ին Հայաստանի նկարիչների միությունում։ Ամեն տարվա մայիսին ՀԳՊԱ-ն անցկացնում է իր շրջանավարտների ավարտական աշխատանքների հանրային պաշտպանությունը. լավագույն աշխատանքներն այսուհետ կներկայացվեն «Նոր մեկնարկ» ամենամյա դարձող ցուցահանդեսի շրջանակում։
Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինների 2025-26 թթ. շրջանավարտների ներկայացվող ավարտական աշխատանքների թեմաները պտտվում են մարմինն իբրև թեմա մտորելու, սեփական միջավայրը պատկեր դարձնելու և հիշողության հետ աշխատելու շուրջ։
Հայաստանում պրոֆեսիոնալ արվեստ ավանդող առաջին և միակ մասնագիտացված բուհի շրջանավարտների այս աշխատանքներն ըստ էության նախանշում են հայ արվեստի գալիք տարիների պատկերը, ինչը տեսնելու հնարավորություն է տալիս ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին զուգահեռ, հունիսի 8-10-ը կանցկացվեն նաև «Հնարավորության օրեր» միջոցառումների շարքը, որոնց շրջանակում կներկայացվեն դիզայնի, համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ուսանողների ավարտական աշխատանքների նմուշներ։ Հանդիպումների նպատակն է առավել լայն հանրությանը ներկայացնել նորավարտ մասնագետների աշխատանքներն ու հմտությունը, ինչպես նաև համագործկցություն ու ստեղծագործական կապեր հաստատել մասնագիտական դաշտի և շրջանավարտների միջև։
***
«Նոր մեկնարկ» ամփոփիչ ցուցահանդեսի ծրագիր
Հունիս 4 | 15:00
«Նոր մեկնարկ. մարմին, միջավայր, հիշողություն» ցուցադրության բացման արարողություն
Հնարավորության օրեր.
Հունիս 8 | 12:00–15:00
«Համակարգչային գրաֆիկա» բաժնի շրջանավարտների աշխատանքների ներկայացում
Հունիս 9 | 12:00–15:00
«Դիզայն» և «Ինտերիոր դիզայն» բաժինների շրջանավարտների աշխատանքների ներկայացում
Հունիս 10 | 17:00–19:00
«Հագուստի մոդելավորում» բաժնի շրջանավարտների աշխատանքների ներկայացում
«Նոր մեկնարկ. մարմին, միջավայր, հիշողություն» ամփոփիչ ցուցահանդեսը բաց կլինի հունիսի 4-ից 10-ը։
Շնորհակալություն գործընկեր «Էպիգրաֆ» գրախանութների ցանցին աջակցման համար:
_
New Beginning: Body, Habitat, Memory
The State Academy of Fine Arts of Armenia warmly invites you to the opening ceremony of the culminating exhibition “New Beginning: Body, Habitat, Memory” on June 4 at 15:00 at the Artists’ Union of Armenia.
As SAFAA is organizing the public presentation of its graduates’ final projects, from now on, the best works will be presented within the framework of the annual exhibition “New Beginning.”
The graduation projects presented by the 2025-2026 graduates of the Painting, Graphics, Sculpture, and Decorative Applied Arts departments revolve around the themes of reflecting on the body, transforming one’s habitat into an image, and working with memory.
As the only specialized higher educational institution dedicated to the arts in Armenia, the Academy’s graduates, in essence, outline the future directions of Armenian art in the coming years—a perspective which visitors will have the opportunity to discover through the exhibition.
Parallel to the exhibition, from June 8 to 10, works of graduation projects by students of Design, Computer Graphics, and Fashion Modeling will also be presented within the framework of the “Opportunity Days” event series. Aiming to introduce the works and professional skills of recent graduates to a wider audience, the event will also foster collaboration and creative connections between graduates and the wider professional artistic community.
***
“New Beginning” Exhibition Program
June 4 | 15:00
Opening ceremony of the exhibition
“New Beginning: Body, Habitat, Memory”
Opportunity Days
June 8 | 12:00–15:00
Presentation of works by graduates of the Computer Graphics Department
June 9 | 12:00–15:00
Presentation of works by graduates of the Design and Interior Design Departments
June 10 | 17:00–19:00
Presentation of works by graduates of the Fashion Design Department
“New Beginning: Body, Habitat, Memory” exhibition will be open to the public from June 4-10.
Advertisement
Event Venue
Artists' Union of Armenia/ Հայաստանի նկարիչների միություն, X-Tech Creative Studio, Աբովյան փողոց 16, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.








