Մեղրի 2 օր | Meghri 2 days

Sat, 27 Sep, 2025 at 07:00 am to Sun, 28 Sep, 2025 at 09:00 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u0544\u0565\u0572\u0580\u056b 2 \u0585\u0580 | Meghri 2 days
Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՄԵՂՐԻ + Կապան, Որոտնավանք, Տաթև 2 օր
27-28.09 | 30․000Դ | 093 55 14 85
📍 Դեպի չքնաղ Սյունիք մեր երկօրյա այցի ժամանակ կայցելենք Հայաստանի տարբերվող և գողտրիկ անկյուններից Մեղրի քաղաք, որն այդքան հարուստ է պատմական հրաշալի ու յուրօրինակ կոթողներով, ունի նաև առանձնացող քաղաքային կոլորիտ ու դիմագիծ: Արևաբույր Մեղրիում նախատեսված է բարձրանալ Մեղրիի տպավորիչ բերդը, այցելել աննման որմնանկարներով հարուստ Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, Մեծ Թաղի Սբ Աստվածածին տպավորիչ եկեղեցին, խորհրդավոր Անապաստանաց վանքը, քայլել Մեղրիի գունեղ փողոցներով: Իհարկե, այս շքեղ ուղևորության առանձնացող հրաշալիքներից է Արաքսի հովտի մայրամուտը Մեղրիից, որը նույնպես ամբողջությամբ վայելելու ենք: Բայց սա էլ դեռ ամենը չէ․ մեր ֆանտաստիկ այցի ընթացքում կտեսնենք նաև Սյունյաց անհաշվելի գանձերից ևս մի քանիսը՝ Կապանի Վահանավանքը, Տաթևի վեհաշուք վանքը, ազդեցիկ Որոտնավանքը, կվայելենք նաև Խուստուփի ու սյունյաց լեռների հզոր տեսարանները՝ ավելի ամբողջական և հարուստ դարձնելով մեր անկրկնելի երկօրյա ուղևորությունը:
💚 Ծրագիր՝
Օր 1
✔ Որոտնավանք
✔ Վահանավանք
✔ Մեղրիի լեռնանցք
✔ Մեղրիի Անապաստանաց վանք
✔ Մեղրի․ Արաքս գետ ու Արաքսի հովտի մայրամուտը
գիշերակաց՝ Մեղրի
Անսահման գեղեցիկ Սյունիքում սկսում ենք մեր հրաշալի բացահայտումները։ Մեզ են սպասում մեր միջնադարյան ճարտարապետության միանգամից երկու հրաշք՝ Սիսիանին մոտ Որոտնավանքն ու Կապանի Վահանավանքը։ Վստահ ենք, որ այս երկու կոթողն էլ անսահման տպավորելու են։ Հաջորդիվ դադար կառնենք Մեղրիի լեռնանցքում՝ վայելելու Սյունյաց լեռների շունչ կտրող տեսարանները։ Իսկ արդեն մեղրածոր Մեղրիում կայցելենք անչափ յուրահատուկ Անապաստանաց վանք, իսկ մայրամուտն էլ կդիմավորենք Արաքսի ափին՝ վայելելով արդեն լեգենդար դարձած տեսարանը դեպի Արաքսի հովիտ։ Մեղրիի բացահայտումները շարունակվելու են հաջորդ օրը։
Օր 2
նախաճաշ հյուրանոցում
✔ Մեղրի քաղաքում պտույտ
✔ Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցի
✔ Մեղրու բերդ
✔ Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցի
✔ Տաթևի վանք
վերադարձ Երևան
Արևաշատ Մեղրիի հրաշքների բացահայտումը շարունակում ենք։ Մեզ է սպասում Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցին, որը պատրաստ է զարմացնելու իր յուրօրինակությամբ։ Կբարձրանանք նաև Մեղրու բերդի աշտարակներից մեկը՝ հրաշալի տեսարաններ որսալու։ Մեզ է սպասում նաև Մեղրու գլխավոր այցեքարտերից Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, որն առանձնանում է իր շքեղ ու տպավորիչ որմնանկարներով, որոնք ապշեցնում են այցելուներին։ Վերադարձին կայցելենք նաև Տաթևի վանք՝ էլ ավելի հագեցած ու բովանդակալից դարձնելու մեր այս հիանալի ուղևորությունը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր ծրագրով հնարավոր չէ օգտվել Տաթևեր ճոպանուղուց։
⏰ Մեկնումը՝ 7:00, վերադարձը՝ մոտ 21:00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 30․000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter)
- հյուրանոց (երկտեղանի կամ երեքտեղանի համարներ)
- նախաճաշ (երկրորդ օրվա համար)
- պրոֆեսիոնալ գիդի ծառայություն:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/49nIfkM
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3vCSDay
_______________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u0531\u0577\u056d\u0561\u0580\u0570\u056b \u056c\u0565\u0566\u057e\u0561\u056f\u0561\u0576 \u057a\u0561\u057f\u056f\u0565\u0580\u0568 \u0574\u0561\u057d\u0576\u0561\u0563\u056b\u057f\u0561\u056f\u0561\u0576 \u056d\u0578\u057d\u0578\u0582\u0575\u0569\u0578\u0582\u0574
Fri, 26 Sep at 10:00 am Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիա

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0580\u057f\u0578\u057d \u0587 \u054e\u0561\u0580\u0561\u0563 + \u054e\u0561\u0576 2025 | ascent to Mt Artos and Mt Varag + Van
Sat, 27 Sep at 06:00 am վերելք Արտոս և Վարագ + Վան 2025 | ascent to Mt Artos and Mt Varag + Van

Hamshen Tour - Համշեն Տուր

Weekend School of Marketing 2025
Sat, 27 Sep at 12:30 pm Weekend School of Marketing 2025

Slice Academy

\u0533\u056b\u057f\u0578\u0582\u0569\u0575\u0561\u0576 \u0577\u0561\u0562\u0561\u0569. \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576\uff0d2025 | \u0536\u0561\u0580\u0563\u0561\u0581\u0576\u0565\u056c \u0563\u056b\u057f\u0578\u0582\u0569\u0575\u0561\u0574\u0562
Tue, 30 Sep at 03:00 pm Գիտության շաբաթ. Հայաստան-2025 | Զարգացնել գիտությամբ

Ազատության Հրապարակ

30.09 | Mussorgsky: Pictures at an Exhibition | Epifanio Comis, Armenian State Symphony Orchestra
Tue, 30 Sep at 07:30 pm 30.09 | Mussorgsky: Pictures at an Exhibition | Epifanio Comis, Armenian State Symphony Orchestra

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events