Advertisement
Մայիս ամսին կմեկնարկի "ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ" խորագրով տեսագործնական դասընթացըՄեղքի զգացումն անձի հիմնային հույզերից մեկն է, այն օգնում է հասկանալու այն տարբերությունը, թե ինչպիսին ենք մենք և ինչպիսին պետք է լինենք: Մեղքի զգացումն առաջանում է անձի՝ իր համար նշանակալի բարոյական նորմերի խաթարման դեպքում, անգործության կամ գործողությունների կատարման արդյունքում: Այն նաև չկատարված պարտքի զգացում է:
Դասընթացի տեսական հատվածում կքննարկվեն հետևյալ հարցերը․
✅✅ Մեղքի զգացումը՝ որպես հիմնային հույզ, գործառույթները։
✅✅Մեղքի զգացում և ամոթ, մեղքի զգացում և խիղճ
✅✅Մեղքի զգացում և տագնապ
✅✅Մեղքի զգացում և պատասխանատվություն, ազատություն
✅✅Մեղքի զգացում և ցածրացած ինքնագնահատական, ինքնավստահության պակաս
✅✅Մեղքի զգացում և ինքնաագրեսիա /3 հիմնական ձևեր
Ինքնաոչնչացում
Ինքնադատապարտում
ինքնապատժում
✅✅Մեղքի զգացման տեսակներ (իրական, նևրոտիկ, էքզիստենցիալ)
Մեղքի զգացման պատճառները
Ծնողական պարտավորություններ
Անձի կողմից մշակված պարտավորություններ
☑️☑️Մեղքի զգացման վարքային մոդելերի ձևավորում
✅✅Մեղքի զգացումը դեպրեսիայի համախտանիշի կազմում
✅✅Մեղքի զգացումը վշտի ապրումներում
✅✅Սեփական սխալի տրավմա
🎯🎯Դասընթացի ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ սովորելու ենք աշխատել մեղքի զգացման ու մեղավորությունների հետ․
Հոգեբանական խորհրդատվությունը մեղքի զգացման ապրումների դեպքում
Մեղավորությունների օբյեկտիվ վերլուծություն
Պարտավորությունների հետ աշխատանք, քննադատական մտածողության ձևավորում
Մեղքի զգացման և ամոթի հետ աշխատանքի տեխնիկաներ սխալի տրավմայի թերապիայում
Ռեսուրսային տեխնիկաներ ամոթի և մեղքի զգացումների հետ աշխատանքում
Մեղքի զգացման և ամոթի հետ աշխատանքի գրավոր պրակտիկաներ
Մեղքի զգացման հետ աշխատանքի արտթերապևտիկ և արտքոուչինգային վարժություններ
Մեղադրանքներին հակազդման անվտանգ մոդելներ
⏰Դասընթացի տևողությունը՝ 21 ժամ, 3 ժամ տևողությամբ 7 հանդիպումներ, օրերն ու ժամերը կորոշվեն համատեղ
Դասընթացի արժեքը՝ 30 000 դրամ։
Դասընթացի մեկնարկ՝ մայիս, վայր՝ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ
📞📞Գրանցվելու և մասնակցության համար գրել անձնական նամակ կամ զանգահարել 093371582։
Դասընթացի ավարտին կտրվի երկլեզու վկայական։
🎯🎯Դասընթացի հեղինակ և վարող՝ հոգեբանական գիտությունների թեկնածու,, հոգեբան-խորհրդատու, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ Աննա Առաքելյան
Advertisement
Event Venue & Nearby Stays
Erevan, Yerevan, Armenia