Advertisement
Հունվարի 6-ին՝ ժամը 19:00-ին, ք. Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» երաժշտական նախագծի 5-րդ հոգևոր-դասական համերգը:Համերգային ծրագրում ընդգրկված է հայ հոգևոր երաժշտություն, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր և աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հայդնի, Հենդելի, Ռոսսինիի, Ռիմսկի-Կորսակովի, Գունոյի և այլոց հայտնի ստեղծագործությունները:
Համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, մեներգիչներ Հայաստանից և արտերկրից։
Դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան։
Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության օժանդակությամբ և ՀԲԸՄ-ի աջակցությամբ:
Համերգի գլխավոր հովանավոր՝ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ:
ՄՈՒՏՔԸ՝ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԵՐՈՎ:
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
Advertisement
Event Venue & Nearby Stays
Yerevan, Armenia
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.





