About this Event
Այս տարվա հուլիս ամսից մեկնարկել է Հայաստանի ապագայի տեսլականների մշակմանն ուղղված աշխատաժողովների շարքը Երևանում, Գյումրիում և Գորիսում։ Դրանց շրջանակներում նշված քաղաքների ու հարակից համայնքների ակտիվ երիտասարդները հնարավորություն են ունենում․
- մշակելու Հայաստանի իդեալական ապագայի տեսլականներ, ուրվագծելու են դրանց հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները, ստեղծելու են ճանապարհային քարտեզներ/զարգացման սցենարներ;
- քննարկելու իրենց տեսլականներն ու ճանապարհային քարտեզները փորձագետների հետ;
- ներկայացնելու իրենց տեսլականներն ընդհանուր համաժողովին Երևանում, որտեղ հավաքվելու են բոլոր աշխատաժողովների ամենաակտիվ մասնակիցները, ինչպես նաև փորձագետներն ու պետական կառույցների ներկայացուցիչները։
Առաջին աշխատաժողովն անցկացվել է Գորիս քաղաքում՝ Գորիսի մամուլի ակումբի աջակցությամբ, երկրորդը՝ Գյումրիում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի աջակցությամբ։
Նոյեմբերի 12-ին Երևանում կայանալիք երրորդ աշխատաժողովը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի կողմից։
Աշխատաժողովների շարքն իրականացվում է «Ապագայի վերաբերյալ երկխոսության խթանումը երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է Կովկասի ինստիտուտը՝ Մաքս Պլանկի միջազգային խաղաղության և օրենքի գերակայության հինադրամի հետ համատեղ։
Աշխատաժողովը վարելու են Կովկասի ինստիտուտի աշխատակիցները, իսկ հրավիրյալ փորձագետներն են Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Event Venue & Nearby Stays
Opera Suite Hotel Yerevan, 1 Rafael Lemkin Street, Yerevan, Armenia