Խմբային տուր դեպի Շրի Լանկա

Sun, 01 Jun, 2025 at 10:00 pm to Sun, 08 Jun, 2025 at 01:00 am UTC+04:00

Arshakunyats 4 , Yerevan, Armenia | Yerevan

ArmLand
Publisher/HostArmLand
\u053d\u0574\u0562\u0561\u0575\u056b\u0576 \u057f\u0578\u0582\u0580 \u0564\u0565\u057a\u056b \u0547\u0580\u056b \u053c\u0561\u0576\u056f\u0561
Advertisement
Հունիսի 1-ին և Հոկտեմբերի 16-ին ուղևորվում ենք տրոպիկական հանգստի Շրի Լանկայում🏝️։ Կունենանք շփում փղերի հետ🐘, կնավարկենք ջունգլիներում🛶, կարշավենք գեղեցիկ լեռներում ու կվայելենք ծովափնյա հանգիստը🫠։
ՕՐ 1․ ✈️ Երևան - Կոլումբո
Օդանավակայանում մեզ կդիմավորեն և կուղեկցեն Նեգոմբոյի հյուրանոց, որը գտնվում է ծովափին, որից հետո կունենանք ճաշ։
Ճաշից հետո ունենք հնարավորություն հանգստանալ թռիչքից հետո՝ լողավազանի մոտ, ծովափին, կամ շրջել քաղաքում։ Նեգոմբոն անվանում են փոքր Հռոմ, քանի որ այնտեղ չափից շատ քրիստոնեական եկեղեցիներ են, սակայն այն ձկնորսական քաղաք է և տեղի շուկան շատ հայտնի վայր է զբոսաշրջիկների համար։ Կարելի է այցելել 1676 թվականին կառուցված հոլանդական ամրոց։
Ներառված է նախաճաշը։
Pegasus Reef hotel
ՕՐ 2․ Դամբուլլա
Նախաճաշից հետո կուղևորվենք քարանձավային տաճար Դամբուլլան, որը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային արժեքներից է։
Ճանապարհին կայցելենք Պինավալլա, որտեղ կտեսնենք ու կնկարվենք փղերի հետ։
Դամբուլլան կամ Ոսկե տաճարը ավելի քան 2000 տարեկան տաճար է, այն ամենահին կառույցներից է, գտնվում է կղզու կենտրոնական հատվածում, հայտնի է քարանձավային կոմպլեքսով, բուդդայական ավելի քան 150 արձաններով և բարդ քանդակներով։
Դամբուլլայից հետո կարող ենք այցելել մոտակայքում գտնվող ժայռի վրա կառուցված ամրոցը՝ Սիգիրիյան, որը ևս ՅՈՒՆԵՍԿՈ-ի հուշարձաններից է։
Կգիշերենք Հաբարան տեղանքի հյուրանոցում։
Sungreen Resort
ՕՐ 3․ Կանդի

Նախաճաշից հետո կտեղափոխվենք Կանդի քաղաք, որը ՅՈՒՆԵՍԿՈ-ի հուշարձաններց է։
Այստեղ մենք կայցելենք Սուրբ Ատամի տաճար, որտեղ պահվում է Բուդդայի ատամը, կմասնակցենք Պուդճա արարողությանը։
Այնուհետև կայցելենք Թագավորական բուսաբանակն այգիներ, որտեղ կտեսնենք օրխիդների ամենամեծ հավաքածուն։
Գիշերակաց Կանդիի հյուրանոցում։
Ընդգրկված է նախաճաշը։
Swiss Regency
ՕՐ 4․ Նուվարա Էլիյա
Այս քաղաքը Շրի Լանկայի գլխավոր լեռնային քաղաքն է՝ հոյակապ տեսարաններով՝ կտեսնենք գետեր, ջրվեժներ։ Տները կառուցված են անգլիական ոճով։ Այն հայտնի է նաև թեյի պլանտացիաներով։
Առաջին հերթին կայցելենք թեյի պլանտացիա, որտեղ կծանոթանանք թեյի պատրաստմանը։
Այնուհետև կարշավենք դեպի Փոքր Ադամի գագաթ, այն 1141 մետր հարաբերական բարձրույամբ լեռ է։ Այնտեղ հասնելու համար կանցնենք գեղեցիկ անտառներով, թեյի պլանտացիաներով։ Վերջին հատվածը ժայռոտ է, բայց հեշտ անցանելի։ Գագաթից բացվում է հոյակապ տեսարան դեպի շրջակա լեռներ, ավելի գեղեցիկ է մայրամուտին։
Գիշերակաց հյուրանոցում։
Ashford
ՕՐ 5․ Յալա
Վաղ առավոտյան կուղևորվենք ամենահայտնի ազգային պարկը։ Ջիպերով կշրջենք Յալա պարկով, կտեսնենք լեոպարդների, փղերի, թռչունների բազում տեսակներ ու այլ էկզոտիկ կենդանիների։ Կունենանք գեղեցիկ լուսանկարներ կենդանիների ֆոնին։
Կգիշերենք Տիսսամախարամա հոթելում։
Chaarya Resort
ՕՐ 6․ Բենտոտա
Առավոտյան կուղևորվենք Բուտոնտա կուրորտային քաղաքը, որտեղ ստեղծվել են զբոսաշրջիկների համար բոլոր հարմարանքները։ Այն ծովափնյա քաղաք է, գեղեցիկ արմավենիներով և ոսկե ավազով։
Սկզբում կայցելենք կրիաների ինկուբատոր։ Այնուհետև կշրջենք Մադու գետով, կանցնենք մանգրովի անտառներով ու կտեսնենք փոքր կղզիակներ։
Այնուհետև երեկոն կանցկացնենք ոկե ավազներով ծովափին կամ կհանգստանանք հյուրանոցում։
Kabalana Beach Hotel
ՕՐ 7․ Կոլոմբո- Երևան
Առավոտյան կուղևորվենք Կոլոմբո։
Կոլոմբոն Շրի Լանկայի մայրաքաղաքն է ։ Կշրջենք քաղաքի կենտրոնում, կայցելեքն Պտտահ շուկան, Գալլե Ֆեյս Գրին ծովափը, Գանգաարամիա տաճարը։
Երեկոյան տեղափոխում օդանավակայան։
💸ԱՐԺԵՔԸ՝
893$

ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
✅Բոլոր գիշերակացները նշված ✅հյուրանոցներում կամ համարժեք հյուրանոցներում
✅Բոլոր մուտքավճարները՝ Yala National Park, Temple of Thooth, Dambulla Cave Temple,
Elephant Orphanage,Siririya, Royal Botanical Garden, Turtle Hatchery, Madu River Boat Ride.
✅Նախաճաշերը
✅Ճաշ
✅Բոլոր տրանսֆերները
✅Անգլիախոս գիդի ծառայություններ
ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝❌
❌Հոթելի վճարները նշված ժամկետներից ուշ կամ շուտ, նաև դեպի հոթել տրանսֆերն այդ ժամանակ։
❌Ընթրիք
❌Վիզաներ
❌Ավիատոմս ` 675-720 euro
Հաստատեք ձեր մասնակցությունը՝ զանգահարելով և գրանցվելով նախապես 044 88 00 58 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։ https://www.facebook.com/ArmlandAdventure
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
🔸Ծանոթացեք Արարատ լեռան վերելքի հետ https://armland.am/hy/tour/climbing-ararat/
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
Advertisement

Event Venue & Nearby Stays

Arshakunyats 4 , Yerevan, Armenia

Discover more events by tags:

Trips-adventures in Yerevan

Sharing is Caring:

More Events in Yerevan

LADY EXPO 2025
Fri, 06 Jun, 2025 at 08:30 am LADY EXPO 2025

Karen Demirchyan Complex

WORLD OF CHILDHOOD 2025
Fri, 06 Jun, 2025 at 08:30 am WORLD OF CHILDHOOD 2025

Karen Demirchyan Complex

OPENING CEREMONY I KHACHATURIAN INTERNATIONAL COMPETITION 2025
Fri, 06 Jun, 2025 at 07:00 pm OPENING CEREMONY I KHACHATURIAN INTERNATIONAL COMPETITION 2025

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

Advanced Project Management
Wed, 11 Jun, 2025 at 07:00 pm Advanced Project Management

AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

\u054e\u0561\u0576-\u054e\u0561\u057d\u057a\u0578\u0582\u0580\u0561\u056f\u0561\u0576 6 \u0585\u0580\u2024 \u0574\u0561\u057d 1 | Van-Vaspurakan 6 Days
Sat, 14 Jun, 2025 at 06:30 am Վան-Վասպուրական 6 օր․ մաս 1 | Van-Vaspurakan 6 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events