Advertisement
🌍 Ինչո՞ւ են ազգերը ձախողվում կամ հաջողության հասնում. առաջնորդության դերը ճգնաժամերի ժամանակ․․․«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք միջազգային զարգացման և ազգաշինության մասնագետ Դավիթ Հակոբյանին 👤
Միասին կքննարկենք՝
✅ Ինչո՞ւ են որոշ ազգեր դիմակայում ճգնաժամերին, մինչդեռ մյուսները ձախողվում են,
✅ Աֆղանստանի, Սոմալիի և Սիրիայի փորձառության անձնական վերլուծություն՝ ինչն էր սխալ և ինչու,
✅ Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իսրայելի հաջողության գործոնները,
✅ Ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է իրականացնի Հայաստանը հաջողության հասնելու համար։
Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման և ազգաշինության մասնագետ է: 26 տարի աշխատել է ՄԱԿ-ում՝ 15 տարբեր երկրներում: 2020թ. վերադարձել է Հայաստան և ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ, ղեկավարում է ReArmenia-ի հոգաբարձուների խորհուրդը:
Արի՛ հարցերիդ պատասխանները գտնելու։
Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 16 ապրիլի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն
✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/rgMCSq5KdfN4GQY16
Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜
ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
🗺️ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզն ուրվագծում է ողջ հայության Երազանքի հայրենիքը։ Քարտեզը Հայոց երկրի հզորացմանը մասնակցել ցանկացող յուրաքանչյուր հայի անելիքների և կենսակերպի ուղենիշն է։ Այն ենթակա է մշակման և իրագործման ողջ հայության մասնագիտական և գաղափարական ներուժը կրող մարդկանց համատեղ մտագործունեությամբ։
#Հայոց_երկիր #Ինքնիշխան_երկիր #Բարձունք #Առաջնորդություն #Ազգաշինություն #Զարգացում #Դավիթ_Հակոբյան
Advertisement
Event Venue & Nearby Stays
Արմեն Տիգրանյան 19, Yerevan, Armenia
Tickets