Advertisement
Մայիսի 17-18-ը #գիտարշավ ակումբը կազմակերպում է բացառիկ արշավ դեպի #ԴԱՎԻԹ_ԳԱՐԵՋԱ վանք, ԾԻԱԾԱՆԻ լեռներ և #ԹԲԻԼԻՍԻ:➡️ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ մայիսի 17-ին, զբոսանք #ՀԻՆ_ԹԻՖԼԻՍՈՒՄ (Սոլոլակ, Կալա, Օրթաճալա և Մթածմինդա թաղամասեր)
• հայ արվեստագետների և մեծահարուստների (Հ․ Թումանյան, Րաֆֆի, Մանթաշյանց, Արամյանց, Քալանթարյան, Արծրունի, Արշակունի և այլն) ապարանքներ և քարավանատներ
• Մեյդանի սբ. #Գևորգ, Նորաշեն, սբ. Խաչ, սբ. Ստեփանոս, #Բեթղեհեմի սբ. Աստվածածին հայկական եկեղեցիներ
• Նարիկալա բերդ
• երեկոյան զբոսանք Շոթա Ռուսթավելի պողոտայով
• ժամանց քաղաքի լավագույն #ՓԱԲԵՐԻՑ կամ ռեստորաններից մեկում (ցանկության դեպքում)։
Գիշերակացը #Թիֆլիսում
➡️ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ՝ մայիսի 18-ին, արշավում ենք հռչակավոր #ԴԱՎԻԹ_ԳԱՐԵՋԱ վանական համալիր, որը հիմնադրվել է VI դարում ասորի միսիոներ ԴԱՎԻԹԻ կողմից։ Այն բաղկացած է բազմաթիվ քարայրերից, որոնցի մի մասը պատված են որմնանկարներով։ Վանքը դարեր շարունակ հանդիսանում է հարավ-արևելյան Վրաստանի հոգևոր կարևորագույն կենտրոններց մեկը։
Աjնուհետև թեթև քայլարշավ (մոտ 8 կմ) կունենանք Մռավալծղարոյի #ԾԻԱԾԱՆԻ լեռներով, որոնք գտնվում են ԿԱԽԵԹԻ կիսաանապատային գոտում և իրենց անվանումը ստացել են ծիածան հիշեցնող գույնզգույն հողային շերտերի շնորհիվ։ Հաջորդիվ կշրջենք #ՄՌԱՎԻԼԾՂԱՐՈՅԻ ԼԾԻ շուրջ և կվայելենք շուրջբոլորը բացվող հիասքանչ տեսարանով։
Երեկոյան վերադարձ Երևան
————————
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ և հագուստ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ #ՄԱՅԻՍԻ15-ը։
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցության վճարը՝ #29.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող):
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 15․05․2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մեկնարկը՝ ժամը #08:00-ին (շաբաթ օր), 17․05.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
#ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement
Event Venue & Nearby Stays
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia