Advertisement
🔎Ֆրանսը` վորքշոփի մասին📝Ես հրավիրում եմ հոգեբաններին, հոգեբույժներին, սոցիալական աշխատողներին, ինչպես նաև տարեցների հետ աշխատող այլ մասնագետների երկօրյա վորքշոփի `նվիրված դեմենցիա ունեցող տարեցների և նրանց ընտանիքների հետ աշխատանքին։
Վորքշոփի հիմնական նպատակը մասնակիցներին խորը պատկերացում հաղորդելն է այն մասին, թե ինչպիսին է դեմենցիա ունեցող տարեց մարդու ընկալումների և զգացողությությունների աշխարհը, ինչպես նաև գիտելիք հաղորդել տարիքային հոգեպաթոլոգիայի տեսակների վերաբերյալ։
Բացի դա մենք կուսումնասիրենք հնարավոր մոտեցումները և կզարգացնենք հաղորդակցման ու ինտերվենցիայի հմտությունները ինչպես դեմենցիայով մարդկանց, այնպես էլ նրանց հարազատների հետ աշխատանքի համար։
Վորքշոփը կլինի գիտելիքի, փորձի, դերային խաղերի, պրակտիկ աշխատանքի համադրություն։
🔎Ֆրանսը` իր մասին
Ես աշխատում եմ որպես գեշտալտ-թերապևտ, թրեյներ, սուպերվիզոր և խորհրդատու արդեն ավելի քան 40 տարի։
1977 թ.ից ես կապված եմ դեմենցիա ունեցող մարդկանց աշխարհին և բազմաթիվ դասընթացներ ու դասախոսություններ եմ վարել այն թեմայով, թե ինչպես հաղորդակցվել հիվանդի և նրա հարազատների հետ։
Բացի դրանից, աշխատել եմ նաև որպես կամավոր՝ ծերանոցներում և ցերեկային խնամքի կենտրոններում։
Իմ գործունեության շրջանակում մասնակցել եմ Գեշտալտ ինստիտուտների ստեղծմանը Բուլղարիայում, Վրաստանում, Նեպալում և Հայաստանում։
Բացի այդ, որպես հրավիրված ուսուցիչ դասավանդում եմ բազմաթիվ եվրոպական Գեշտալտ ինստիտուտներում։
Թերապևտի և խորհրդատուի իմ աշխատանքում երկար տարիներ ունեցել եմ մասնավոր պրակտիկա, իսկ մոտ 25 տարի աշխատել եմ քաղցկեղ ունեցող մարդկանց խորհրդատվական կենտրոնում։
Որպես քոուչ֊խորհրդատու հիմնականում աշխատել եմ առողջապահության և կրթության ոլորտներում։
Ես EAGT-ի անդամ եմ (ակրեդիտացված թերապևտ, GPO և սուպերվիզոր) և Եվրոպական հոգեթերապևտների ասոցիացիայի (EAP) կողմից սերտիֆիկացված Եվրոպական հոգեթերապևտ։
📍Օրերը` փետրվար18֊19
📍Ժամերը` 10։00֊17։00
📍Հասցե`Բաղրամյան 85
📍Արժեքը`
24000 դրամ մինչ հունվարի 10ը վճարելու դեպքում
30000 դրամ հունվարի 16ից վճարելու դեպքում
📍Մասնակիցները կստանան վկայական
⤵️Գրանցման հղումը
https://fyxx4t0w.forms.app/untitled-form
Advertisement
Event Venue & Nearby Stays
Բաղրամյան 85, Մարշալ Բաղրամյան պողոտա 85, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.






