Advertisement
Գրքի և արվեստի փառատոնին տեղի կունենա արցախցի երկու կին գրողներ Ծովինար Բարխուդարյանի և Հերմինե Ավագյանի գրքերի շնորհանդեսները։ Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը մեկ տարի առաջ հայտարարեցին Արցախցի հեղինակների գրական մրցույթի մասին։ Եվ մեկ տարի անց ձմեռային փառատոնին տեղի կունենա մրցույթի դափնեկիր Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի հերոսները մարդիկ են, որոնք անցել են պատերազմների միջով, տեսել են տեղահանությունն ու մահը։
Լրագրող Ծովինար Բարխուդարյանի գրքում տեղ են գտել նրա անձնական վկայությունները Արցախի հայաթափման վերաբերյալ։ Այն ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև հիշեցում՝ մարդկային ոգու անկոտրում ուժի մասին: «Վերջին կարմիր շրթներկը» գրքում հեղինակը ներկայացրել է իր և 12 արցախցի կանանց պատմությունները:
«Հրաժեշտի աչքերը» և «Վերջին կարմիր շրթներկը» գրքերի գլխավոր հովանավորն «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամն է։
Գրքերը միայն այդ օրը կվաճառվեն մինչև 40% զեղչով։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Advertisement
Event Venue & Nearby Stays
Dvin Music Hall, 40 Paronyan, Yerevan, Armenia