Բացառիկ տուր ԿԱՐՍԻՑ ԱՆԿԱՐԱ՝ Մեծ և Փոքր Հայքեր, Կապադովկիա և Գալաթիա (7 օր)

Sat, 25 Oct, 2025 at 08:00 am to Fri, 31 Oct, 2025 at 10:00 pm UTC+04:00

Գիտությունների Ազգային Ակադեմիա | Yerevan

\u0533\u056b\u057f\u0561\u0580\u0577\u0561\u057e \/ Gitarshav
Publisher/HostԳիտարշավ / Gitarshav
\u0532\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f \u057f\u0578\u0582\u0580 \u053f\u0531\u0550\u054d\u053b\u0551 \u0531\u0546\u053f\u0531\u0550\u0531\u055d \u0544\u0565\u056e \u0587 \u0553\u0578\u0584\u0580 \u0540\u0561\u0575\u0584\u0565\u0580, \u053f\u0561\u057a\u0561\u0564\u0578\u057e\u056f\u056b\u0561 \u0587 \u0533\u0561\u056c\u0561\u0569\u056b\u0561 (7 \u0585\u0580)
Advertisement
Հոկտեմբերի 25-31-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է ԿԱՐՍԻՑ-ԱՆԿԱՐԱ բացառիկ հեղինակային արշավ, որի ընթացքում կայցելենք շուրջ 10 պատմական բերդեր և բազում հայաքաղաքներ, այդ թվում նաև #ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված 4 հուշարձանախմբեր։ Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեն համադրելու հայկական, հելլենիստական, բյուզանդական, խեթական, փռուգիական, օսմանական և հնագույն այլ քաղաքակրթությունների ստեղծած մշակութային արժեքները։ Այս երթուղին հատուկ մշակվել է #գիտարշավ ակումբի կողմից և չունի իր նմանօրինակը։
➡️ Առաջին օրը՝ հոկտեմբերի 25-ին, առավոտյան Երևանից կմեկնենք դեպի #ԱԽԱԼՔԱԼԱԿ, այնուհետև հատելով վրաց-թուրքական սահմանը կհասնենք #ԿԱՐՍ։ Հին քաղաքում կայցելենք հզոր #ՄԻՋՆԱԲԵՐԴԸ, Վարդանի կամուրջը և սբ. Առաքելոց տաճարը։
Երեկոյան կհասնենք ԿԱՐԻՆ (ԷՐԶՐՈՒՄ) երեկոյան կզբոսնենք քաղաքի կենտրոնում՝ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ վարժարանի շենք և պատմական մեդրեսեներ։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ԷՐԶՐՈՒՄՈՒՄ
➡️ Երկրորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, առավոտյան կարշավենք դեպի #ԵՐԶՆԿԱ և կայցելենք #ԱՆԱՀԻՏ աստվածուհու գլխավոր տաճարը, որը գտնվում է #ՈՍԿԵԲԼՈՒՐ (Ալթինթեփե) կոչվող բարձունքում։ Ապա կարճատև հանգիստ կունենանք հրաշագեղ եռահարկ ջրվեժի մոտ։
Շարունակելով ճանապարհը կհասնենք լեգենդար #ԱՆԻ-ԿԱՄԱԽ, որը հանդիսանում է հայ ազգի գլխավոր օրրաններից և սրբավայրերից մեկը։ Այստեղ է գտնվում #ԱՐԱՄԱԶԴ աստծո գլխավոր տաճարը և հայ արքաների պանթեոնը։ Այժմ մասնակիորեն պահպանվել են երբեմնի հզոր բերդի պարիսպները, ծիսական և աշխարհիկ կառույցների ավերակները։
Օրվա ավարտին կայցելենք #ՏԵՎՐԻԿԻ բերդ, որը հանդիսացել է #ՊԱՎԼԻԿՅԱՆՆԵՐԻ գլխավոր կենտրոնը։ Տևրիկի մզկիթը և խնամատունը ընդգրկված են #ՅՈՒՆԵՍԿՕԻ համաշխարհային ժառանգության ցանկում։
Երեկոյան կզբոսնենք և կընթրենք #ՍԵԲԱՍՏԻԱ քաղաքում, կտեսնենք հնագույն մեդրեսեները։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ։
➡️ Երրորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, կարշավենք դեպի #ԽԵԹԱԿԱՆ հնագույն քաղաքակրթության մայրաքաղաք #ՀԱԹԹՈՒՍԱ (#ՅՈՒՆԵՍԿՕ)։ Այստեղ կտեսնենք հնագույն բրոնզեդարյան քաղաքի դարպասների, պարիսպների, արքայական ապարանքների և պաշտանմունքային տաճարների ավերակները։ Կայցելենք նաև #ՅԱԶԻԼԻԿԱՅԱ հնագույն սրբավայրը, որն թարգմանաբար նշանակում է վիմագրերով ժայռ։ Այստեղ կտեսնենք խեթական և խուռիական աստվածների և արքաների ժայռաքանդակներ, այդ թվում երկգլուխ արծվի հնագույն քանդակը։
Հաջորդիվ կայցելենք մայրաքաղաք #ԱՆԿԱՐԱ կբարձրանանք հզոր ՄԻՋՆԱԲԵՐԴԸ և կայցելենք Անատոլիական հնագույն քաղաքակրթությունների թանգարան, որտեղ կտեսնենք Փոքր Ասիայի և ՄԵծ Հայքի տարբեր հատվածներից այստեղ բերված քանդակների խոշորագույն հավաքածուն։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ #ԱՆԿԱՐԱՅՈՒՄ։
➡️ Չորրորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, առավոտյան կուղևորվենք դեպի #ԿԱՊԱԴՈՎԿԻԱՅԻ գլխավոր հրաշալիքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված #ԳՅՈՐԵՄԵ ազգային պարկ, որը հայտնի է իր քարանձավային բնակավայրերով և սլացիկ սյունաձև ժայռերով։ Կայցելենք բյուզանդական մշակույթի լավագույն նմուշներ հանդիսացող ժայռափոր եկեղեցիներ, որոնցում պահպանվել են միջնադարյան արժեքավոր որմնանկարներ։ Բացի այդ կարող ենք հետևել գույնզգույն օդապարիկների թռիչքին։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ #ԳՅՈՐԵՄԵ քաղաքում։
➡️ Հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին, կշարժվենք դեպի
#ԿԵՍԱՐԻԱ քաղաք, կայցելենք միջնաբերդը և կշրջենք հին հայկական թաղում։ Քաղաքում կանգուն են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ և Սբ․ Աստվածածին գմբեթավոր եկեղեցիները, որոնցից առաջինը պատկանում է Պոլսո հայոց պատրիարքությանը, իսկ երկրորդը վերածվել է գրադարանի։
Հաջորդ կանգառը կունենանք #ՄՈԽՐԱԲԼՈՒՐ (ՔՅՈՒԼԹԵՓԵ) կամ ԿԱՆԻՇ հնավայրում, որը հիմնադրվել է ՄԹԱ III հազարամյակում և հանդիսացել է ԽԵԹԱԿԱՆ կայսրության գլխավոր կենտրոններից մեկը։ Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ բրոնզեդարյան հնագույն քաղաքի կառուցվածքին և ճարտարապետությանը։
Այնուհետև կայցելենք հայկական հնագույն քաղաքներից մեկը՝ #ՄԱԼԱԹԻԱ: Այստեղ է գտնվում #ՅՈՒՆԵՍԿՕԻ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված #ԱՌՅՈՒԾԱԲԼՈՒՐ (ԱՐՍԼԱՆԹԵՓԵ) կամ ՄԵԼԻԴ կոչվող հնավայրը, որն իր անունը ստացել է առյուծների հնագույն քանդակների շնորհիվ։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ #ՄԱԼԱԹԻԱ քաղաքում։
➡️ Վեցերորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, առավոտյան կայցելենք վերջերս վերանորոգված հայկական սբ․ Երրորդություն եկեղեցին, որն ՄԱԼԱԹԻԱՅԻ հայկականության վերջին խորհրդանիշն է։
Այնուհետև կշարժվենք դեպի #ԽԱՐԲԵՐԴ, որտեղ կայցելենք հնագույն հայկական բերդը, որն լավ պահպանված է և առանձնանում է հզոր աշտարակներով։
Հաջորդ կանգառը կլինի չքնաղ #ԲԻՆԳՅՈԼՈՒՄ։ Շարունակելով ճանապարհ կհասնենք #ԷՐԶՐՈՒՄ և կայցելենք ԿԱՐՆՈ միջնաբերդ։
➡️ Յոթերորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան կշարժվենք դեպի #ԵՐԵՎԱՆ:
Ճանապարհին կանգառներ կունենանք #ԹՈՐԹՈՒՄԻ ՋՐՎԵԺՈՒՄ, ինչպես նաև #ՕԼԹԻԻ և ԱՐԴԱՀԱՆԻ բերդերում։
Այնուհետև կհատենք թուրք-վրացական սահմանը, կարճատև հանգիստ կունենանք ՆՈՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ, կշարժվենք դեպի ԲԱՎՐԱՅԻ հայ-վրացական անցակետ և երեկոյան ուշ կհասնենք ԵՐԵՎԱՆ։
________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 21-ը:
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 18.10․2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #219․000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող, ճանապարհորդական ապահովագրություն):
Թուրքիա մուտքի վիզայի (17000 դրամ) և տեսարժան վայրերի տոմսերի արժեքները ներառված չեն գնի մեջ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 25․10.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement

Event Venue & Nearby Stays

Գիտությունների Ազգային Ակադեմիա, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u0537\u0546\u0534\u0548\u053f\u0550\u053b\u0546\u0548\u053c\u0548\u0533\u053b\u0531\u0545\u053b  \u0534\u054a\u0550\u0548\u0551
Sat, 25 Oct at 09:00 am ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱՅԻ ԴՊՐՈՑ

Armenia Marriott Hotel Yerevan

GCON 25
Sat, 25 Oct at 10:00 am GCON 25

American University of Armenia

JS Conf Armenia 2025
Sat, 25 Oct at 11:00 am JS Conf Armenia 2025

Synergy Business Center, A. Armenakyan 2/4

\u0532\u0561\u0575\u0562\u0561 \u054d\u056f\u0580\u056b\u0564\u0565\u0576\u055d \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576\u056b \u0561\u0566\u0563\u0561\u0575\u056b\u0576 \u0586\u056b\u056c\u0570\u0561\u0580\u0574\u0578\u0576\u056b\u056f \u0576\u057e\u0561\u0563\u0561\u056d\u0574\u0562\u056b \u0570\u0565\u057f
Sat, 25 Oct at 07:30 pm Բայբա Սկրիդեն՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

\u0531\u0580\u056a\u0565\u0584\u0561\u0570\u0565\u0576 \u056f\u0580\u0569\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 | \u0548\u0582\u057d\u0578\u0582\u0581\u0579\u0561\u056f\u0561\u0576 \u0570\u0561\u0574\u0561\u056a\u0578\u0572\u0578\u057e
Sun, 26 Oct at 10:00 am Արժեքահեն կրթություն | Ուսուցչական համաժողով

American University of Armenia

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events