Advertisement
Ապրիլի 24-27-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է քառօրյա արշավ դեպի #ԱԶԱՐ_ԳՈՇՆԱՍՊ բերդաքաղաք (UNESCO), որտեղ #զրադաշտականության շրջանում պահվում էր Արքայական սրբազան կրակը։ Բացի այդ կայցելենք պատմական Պարսկահայք, Վասպուրական և Ատրպատական տարածաշրջաններ՝ #Խոյ, #Սալմաստ, #Ջուղա, #Ուրմիա և #Թավրիզ քաղաքներ։➡️ Առաջին օրը՝ ապրիլի 24-ին առավոտյան կմեկնենք դեպի Իրանի սահման։
Հատելով սահմանը կշրջագայենք #ԱՐԱՔՍ գետի իրանական ափով և կայցելենք․
• ՍՈՒՐԲ #ՍՏԵՓԱՆՈՍԻ վանք (UNESCO), որը վերակառուցվել է XVII դարում՝ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից և հանդիսացել է Նախիջևանի և Ջուղայի թեմի առաջնորդանիստը։ Եկեղեցին հարուստ է բազմազան պատկերաքանդակներով, զարդաքանդակներով և որմանկարներով։
• Հին Ջուղայի ՀՈՎՎԻ և Դարաշամբի Սբ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ եկեղեցիներ
• #ԽՈՋԱ_ՆԱԶԱՐԻ քարավանատուն, որը 2023-ին նույնպես ընդգրկվել է UNESCO-ի ցանկում
• Ավերակ ջրաղաց #ՋՐՎԵԺ
Գիշերակացը՝ #ՋՈՒՂԱ քաղաքում:
➡️ Երկրորդ օրը՝ ապրիլի 25-ին կշրաժվենք դեպի #ՈՒՐՄԻԱ լիճ, ճանապարհին կայցելենք,
• #ԽՈՅ քաղաքի Սբ․ ՍԱՐԳԻՍ եկեղեցի
• ՍԱԼՄԱՍՏԻ Հաֆթվան գյուղի Սբ․ Գևորգ եկեղեցի
• #ՐԱՖՖՈՒ ծննդավայր Փայաջուկ գյուղ
• ԳՈՎԱՐՉԻՆԻ ուրարտական բերդ
• #ՈՒՐՄԻԱ (ԿԱՊՈՒՏԱՆ) ԼԻՃ
• #ԳՅԱՐԴԱԲԱԴ հայաբնակ գյուղ
Գիշերակացը՝ #ԳՅԱՐԴԱԲԱԴԻ հայկական հյուրանոցում:
➡️ Երրորդ օրը՝ ապրիլի 26-ին, կարշավենք դեպի #ԱԶԱՐ_ԳՈՇՆԱՍՊ հնավայր, որն հանդիսացել է Զրադաշտական Իրանի գլխավոր սրբավայրը։ Արաբական տիրապետության շրջանում ստացել է #ՍՈՂՈՄԱՆԻ ԳԱՀ (Թախտ է Սուլեյման) անվանումը։
Այն բնության և մարդկային ստեղծագործ մտքի իդեալական համադրություն է։ Բոլորաձև հատակագծով պարսպապատ բերդի կենտրոնում գտնվում է խորհրդավոր գեղեցկության մի փոքրիկ լիճ, որը սնվում է ստորգետնյա աղբյուրից։
Բերդի տարածքում կայցելենք․
• #ՍԱՍԱՆՅԱՆ շահնշահերի պալատ
• Արքայական ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ տաճար
• #ԱՆԱՀԻՏ աստվածուհու տաճար
• ԻԼԽԱՆԱԿԱՆ տիրակալների պալատ
Այնուհետև կբարձրանանք ՍՈՂՈՄՈՆԻ ԲԱՆՏ կոչվող հրաբխային լեռնազանգվածի գագաթը։
Երեկոյան կհասնենք ԹԱՎՐԻԶ և կգիշերենք հյուրանոցում։
➡️Չորրորդ օրը՝ ապրիլի 27-ին, կշրջենք ԹԱՎՐԻԶ քաղաքում և կայցելենք․
• Թավրիզի #ՄԻՋՆԱԲԵՐԴ
• Պատմական #ՇՈՒԿԱ (ՅՈՒՆԵՍԿՕ)՝
• #ԿԱՊՈՒՅՏ Մզկիթ
• ԹԱՎՐԻԶԻ Հայոց թեմի առաջնորդարան
• ՍԲ․ #ՍԱՐԳԻՍ եկեղեցի և ԹԱՄԱՐՅԱՆ դպրոց
Կեսորից հետո կշարժվենք դեպի Հայ-իրանական սահման և երեկոյան ուշ կհասնենք Երևան։
————————
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ: Կանայք Իրանի տարածքում պետք է կրեն գլխաշոր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 20-ը
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075 (Արմեն)
ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 20․04.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ 109.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, գիդ-ուղեկցող):
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 24․04.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
#ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛բացահայտմանհաճույքը
Advertisement
Event Venue & Nearby Stays
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, 24, Marshall Baghramian Ave, Yerevan, Armenia