Advertisement
Միացե՛ք մեզ ԱՄԱՆՈՐԸ Կարսում, Մուշում և 🎄 #ՎԱՆՈՒՄ նշելու համար, իսկ 2025 Նոր Տարվա առաջին օրը կայցելենք #ԱՂԹԱՄԱՐ կղզի!
5-օրյա ճամփորդություն Դեկտեմբերի 30-ից 🎊 Հեքիաթային ✔️ Անի և Աղթամար ✔️ քաղցր Մուշ և Վան ✔️ փառավոր Արարատ և Բինգյոլ ✔️ հզոր Կարս և Բայազետ:
(Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շուտ դիմել!)
✅ Արժեքը 169'000 դրամ, ներառում է.
ա) երկար տարիների փորձ ունեցող #Կիրթ, #Բանիմաց և #Հոգատար գիդի ուղեկցություն,
բ) գիշերակաց հյուրանոցներում 3*/4*,
գ) 2-անգամյա համեղ ուտեստներով սնունդ` նախաճաշ և ուշ ճաշ, Վանում 🐟 Վանա տառեխ, 🎅 ԱՄԱՆՈՐՅԱ ընթրիք!
դ) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` Mercedes/VW,
ե) մուտքավճարներ. Անի, Աղթամար, Վանի բերդ, նավարկություն,
զ) ճանապարհային ապահովագրություն:
👉 Լրացուցիչ վճարվում է մուտքի վիզա՝ 15.000 դրամ ՀՀ քաղաքացիների համար:
📌 Ծրագրիր.
30/12 Օր 1
▶️ Երևանից շարժվում ենք դեպի հայ-վրացական սահման:
Ձյունածածկ Ջավախքով շարունակում ենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման:
Արդահանի մարզ Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լիճը ձմռանը սառցակալելով` հատուկ գեղեցկություն ունի, ցանկացողները կարող են ձիերով #սահնակ նստել 🙂
Կարսի բարձրավանդակով դեպի մայրաքաղաք #Անի, ձմռանն այն շատ գեղեցիկ և խորհրդավոր տեսք ունի…
Անիում կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, փողոցներ, շքեղ տաճարներ:
Անիից դուրս գալով` կանցնենք Կողբն ու Արաքսը, կիջնենք Արարատյան դաշտ` Իգիդիր, կշարունակենք ճանապարհը դեպի Բայազետ:
Գիշերակաց՝ Կարս/Բայազետ:
31/12 Օր 2
▶️ Առավոտյան մեզ կողջունի վեհաշուք Արարատը:
Ապա կանցնենք Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները) և կհայտնվենք Վասպուրական աշխարհում:
Ճանապարհին կանգ կառնենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Երբ այն սառչում է ձմռանը, աննման տեսք է ստանում:) Այստեղից կուղևորվենք դեպի #Վան:
Կանգ կառնենք Սասնա Ծռերից Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ:
Կայցելենք հնամենի Վանա բերդ, կտեսնենք անկրկնելի Վանա կատուներին:
Կտեղավորվենք Վանի հյուրանոցում:
Ազատ ժամանակ, պատրաստվում ենք #Ամանորյա ընթրիքին:
🍾🍾🍾 Երեկոյան գեղեցիկ սեղանի շուրջ հայկական միջավայրում, հայկական պարով և երգերով պատմական Վան քաղաքում կդիմավորենք #2025_ՆորՏարին 🎉🎉🎉
01/01 Օր 3
☃️ 2025 առաջին օրը կնշենք` այցելելով #Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի:
Վանա լճի ափին գտնվող ռեստորանում կճաշակենք հայտնի Վանա տառեխ ձուկ:
Վանից քիչ հեռու կայցելենք #Վասպուրական աշխարհի եպիսկոպոսանիստ #Վարագավանք՝ հռչակավոր հոգևոր և կրթական կենտրոն:
Երեկոյան ազատ ժամանակ Վան քաղաքում:
02/01 Օր 4
▶️ Վանա լճի և Տավրոսի լեռների երկայնքով մեկնում ենք դեպի Դատվան, անցնում Նեմրութ լեռան ստորոտը և հայտնվում Մշո դաշտում:
Այստեղ կայցելենք Արածանի-Եփրատ, Սուլուխի կամուրջ, ապա հին #Մուշ, Սբ. Մարինե եկեղեցի:
Ազատ ժամանակ և գիշերակաց Մուշում:
03/01 Օր 5
▶️ Անցնում ենք ձյունառատ և հրաշագեղ #Բինգյոլի լեռներով դեպի Բասեն, տպավորիչ Հովվի կամուրջ Արաքսի վրա:
Ապա գեղեցիկ Սարիղամիշի լեռներ և անտառներ:
Հասնում ենք #Կարս, ուր կտեսնենք հայերի կառուցած գեղեցիկ շենքերը, Կարսի զորեղ բերդ՝ Բագրատունիների թագավորանիստ, միջնադարյան Վարդանի կամուրջ, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին:
Կարսում պտույտից հետո կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման, կանցնենք Ջավախքով, ապա վրաց-հայկական սահման ու կվերադառնանք Երևան:
Զանգահարե՛ք.
📲 (099) 56-56-48
📲 (098) 56-56-47
📲 (055) 56-56-49
📲 (010) 56-56-49
©Նարեկավանք Տուր 📚 Հիմնադրվել է 2008 թ. Վստահե'ք մեր 16-ԱՄՅԱ փորձին, բարի համբավին #16տարի Ձեզհետ
Մեր մասին գրում են.
facebook.com/Narekavank/reviews/
facebook.com/Narekavank/mentions/
#հայկական_խումբ #Ամանոր_Վան #Արևմտյան_Հայաստան
#2025Ամանոր #2025Նոր_տարի #2025_Ամանոր #ամանորյա_հանգիստ #ամանորյա_փաթեթ #Նարեկավանք #Narekavank #Нарекаванк
Advertisement
Event Venue & Nearby Stays
Կորյունի 19ա, 8րդ հարկ, 1 գրասենյակ, Երեւան | 19a Koryun Street, 8th Floor, Office 1, 0009 Yerevan, Armenia, Կորյունի փողոց 19ա, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia