Advertisement
Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը և «Մունք» տեխնոդպրոցը Հունվարի 18-ին հրավիրում են Ձեզ կրկին բացահայտելու Արցախն ու արցախցիներին։✊ «Մենք կանք» ազդարարում են նրանք՝ արժանապատվորեն տանելով ցավի և կորուստների բեռը։
✅Այդ օրը Դուք կտեսնեք նորից, իսկ գուցե առաջին անգամ, կծանոթանաք տուն ու տեղ, կյանքի գործ ու բնօրրան կորցրած մարդկանց, ովքեր, հաղթահարելով առաջին հերթին իրենք իրենց, նորից սկսել են ստեղծագործել, շունչ տալ քարին, նյութին, կտավին․
✅Կբացահայտեք արցախյան ծագմամբ կրթական նախագծեր, դպրոցներ, որոնք շարունակում են գործել Հայաստանի հանրապետությունում` նպաստելով նոր սերնդի մտքի ու կերպարի ձևավորմանը․
✅Մարդկանց, ովքեր վերականգնել, կամ զրոյից գործ են սկսել ՀՀ –ում՝ իրական ներդրում ունենալով Մայր Հայաստանի տնտեսության մեջ․
✅Մարդկանց, ովքեր անօթևան են, առանց հարազատ միջավայրի, սովորական առօրյայի և հասուն տարիքում մասնագիտություն ու զբաղմունք են փոխել՝ հավատալով, որ ոտքի վրա մնալով կարող են չդավաճանել հեռվում մնացած իրենց պապենական օջախին։
📆Հունվարի 18-ին ժամը 12-ից այս մարդկանց հետ Դուք հնարավորություն ունեք վայելել արցախյան համի, բույրի, գույների ներկապնակն ու չկորտրվող մարդկանց ձեռքի և մտքի հունարը ներկայացնող ցուցահանդեսը։
🕛17:00 տեղի կունենա տաղավարների պաշտոնական ներկայացում:
🎼Ժամը 18-20-ը՝ Արցախի համույթներն ու ՀԱՏՈՒԿ հյուրերը անկրկնելի երեկո կպարգևեն Ձեզ՝ բացահայտելով որևէ դեպքում չվհատվելու, չընկրկելու, ստեղծել չդադարելու հայկական ֆենոմենի արցախյան երանգները։
❗️Մեգա-համերգից ստացված հասույթն ուղղվելու է ՀՀ-ում Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեությանը և «Մունք» տեխնոդպրոցի հնարավորությունների ընդլայնմանը:
✅Ցուցահանդեսի դռները բաց են բոլորի առջև։
📌Համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ https://eventhub.am/am/concert/event/grand-concert-ce5eef4c-1896-4c95-be3a-d7921b03ecd0?fbclid=IwY2xjawOyXmdleHRuA2FlbQIxMABicmlkETFMUWZWNkNyUHowZTRzS3dRc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHuSBJwpo5Y1IA_T1XZcEjJM2PvCQdI3_otMylPGovD5TYjGBX1NmInG9fyUL_aem_QqVooX1qn8eUcmJGm7c20Q
Advertisement
Event Venue & Nearby Stays
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, Կարեն Դեմիրճյանի Անվան Մարզահամերգային Համալիր, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.







