Advertisement
«ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ»ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ 2025
✅️ Բուլինգի բացառումը դպրոցում արդյունավետ և ապահով կրթության երաշխիքներից մեկն է։ Բուլինգի կանխարգելումը և հաղթահարումը մասնավորապես կրթական համակարգում, հակաբուլինգային միջոցառումների ու քաղաքականության մշակումն ու համապատասխան ընթացակարգերի ստեղծումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեության ռազմավարական ուղղություններից են։
🤝 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպում է «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» խորագրով աշխատաժողով նախատեսված մանկավարժների համար։
💬 Աշխատաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, ՀՀ տարբեր գերատեսչությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոլորտի լավագույն մասնագետները կներկայանան զեկույցներով և վարպետաց դասերով՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի կանխարգելման, բուլինգին նպաստող գործոնների բացառման, հակաբուլինգային իրազեկող արշավների խթանման և առանց բուլինգի կրթական միջավայրի ստեղծմանը։
🖼 Միջոցառումը կուղեկցվի դպրոցականների նկարների ցուցահանդեսով, ովքեր յուրովի են ներկայացրել բուլինգի մասին իրենց պատկերացումները։
🔜 Աշխատաժողովը տեղի կունենա
🔺️ 2025թ․ ապրիլի 5-ին,
🕤 Ժամը՝ 9։30-15։30
📍 Հայկական պետական մանկավարժական համալսարանի մեծ դահլիճում (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13)
🥰 ՍԻՐԵԼԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ
մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ մարտի 31-ը նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով
🔗https://forms.gle/jJUnxHPLqm2sNMbb7
Գրանցումների քանակը սահմանափակ է։
🤗 Սիրով սպասում ենք ձեր ակտիվ ներգրավվածությանը և մասնակցությանը կրթական այս միջոցառման շրջանակներում։
--------------------------------------
The elimination of bullying in schools is one of the guarantees of effective and safe education. Preventing and overcoming bullying, particularly within the educational system, developing anti-bullying measures and policies, as well as creating appropriate procedures are among the strategic directions of the Republican Pedagogical-Psychological Center.
The Republican Pedagogical-Psychological Center, in cooperation with the RA Ministry of Education, Science, Culture and Sports, UNICEF, and the Armenian State Pedagogical University, is organizing a conference for teachers entitled “SAFE SCHOOL | BULLYING-FREE EDUCATION”.
Officials responsible for the RA education sector, as well as representatives from different agencies, international organizations, and institutions will deliver opening speeches during the Conference. The best specialists in the field will present reports and conduct master classes aimed at preventing bullying in general education institutions, eliminating factors contributing to bullying, promoting anti-bullying awareness campaigns, and creating a bullying-free educational environment.
The Conference will be accompanied by an exhibition of paintings of schoolchildren who have presented their unique perceptions of bullying.
The Conference will take place on April 5, 2025 from 9:30 a.m. to 3:30 p.m. at the Conference Hall of the Armenian State Pedagogical University (address: 13 Alek Manukyan, Yerevan).
DEAR TEACHERS,
In order to participate, it is necessary to register in advance by March 31 by going through the following link:
🔗https://forms.gle/jJUnxHPLqm2sNMbb7
The number of registrations is limited.
We look forward to your active involvement and participation in the Educational Conference.
Advertisement
Event Venue & Nearby Stays
Ալեք Մանուկյան 13, Մանուկյան փողոց 13, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia