Advertisement
Փետրվարի 7-ին, Dvin Music Hall-ում, կկայանա Newmag Winterfest 2026-ը՝ տարվա ամենասպասված ձմեռային գրական և մշակութային իրադարձությունը։Փառատոնի համակազմակերպիչն է Թովմասյան բարեգործական հիմնադրամը։
Գրականության ու արվեստի ձմեռային փառատոնը միավորում է հայ հեղինակներին, ընթերցողներին և մշակութային համայնքին՝ ստեղծելով կենդանի հարթակ գրական հանդիպումների, քննարկումների, գրքերի, ներկայացումների համար։
Առանցքային իրադարձություններից է տարվա սպորտային մեգաբեսթսելլերի՝ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը։
Winterfest 2026-ի շրջանակում կներկայացվեն նաև երեք հայ հեղինակների նոր գրքերը.
• Դավիթ Գեորգյան
• Մարիաննա Հակոբյան
• Գոռ Կարապետյան
Ծրագրում սպասեք
• համերգային շոու,
• մրցանակաբաշխություն,
• կտավների ցուցադրություն,
• թատերական ներկայացում։
Newmag Winterfest 2026-ը մեկ երեկոյի ընթացքում միավորում է գիրքը, երաժշտությունը, բեմարվեստը՝ դրանք վերածելով միասնական մշակութային փորձառության։
📍 Փետրվարի 7
📍 Dvin Music Hall
Մանրամասները՝ շուտով…
Advertisement
Event Venue & Nearby Stays
Dvin Music Hall, 40 Paronyan,Yerevan, Armenia
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.









