Advertisement
MeTreat Light-ը նմանը չունեցող 2-օրյա հատուկ ծրագիր է մայրերի համար, որի նպատակն է ծանրաբեռնված առօրյայում ստեղծել "դադար վերցնելու" պահ` ներհայելու, շունչ քաշելու և հաճելի միջավայրում սեփական ռեսուրսները ճանաչելու համար։ Այն ստեղծվել է տարբեր փորձառությամբ և իրենց ոլորտում պրոֆեսիոնալ, քեզ պես խենթ ռիթմով ապրող կանանց կողմից։
Մենք գիտենք, որ զբաղված ժամանակացույցում հեշտ չէ որակյալ դադարի պահ գտնելը, այդ պատճառով քո փոխարեն հոգացել ենք ամեն բանի համար.
- գտել ենք ենք Հայաստանի ամենաէսթետիկ միջավայրով և համեղ խոհանոցով հյուրատներից մեկը
- կազմել ենք մարմինը, հոգին և միտքը սնուցող լավագույն ծրագիրը
- հոգացել ենք ներքին երեխային ուրախացնելու և մեծին գուրգուրելու մասին
MeTreat Light-ի ծրագրում ներառված են`
- ներհայման վարժանքներ փորձառու հոգեբան Լիլիթ Չոբանյանի հետ
- ներքին ռեսուրսները բացահայտող նեյրոգրաֆիկայի սեսիա ICF որակավորումով քոուչ Անի Ռշտունու հետ
- ֆիզիկական մարմնի ակտիվացման վարժություններ
- ստեղծարար աշխատարան
- անուշ քուն և համեղ սնունդ ապրեցնող բնության գրկում
Մեր ծրագրի մասնակիցների խոսքերով` երկօրյա "ինտենսիվ հանգստից" անմիջապես հետո սկսում ես մտածել հաջորդ նման հանդիպման մասին: ”Թույլատրված դադար”-ից հետո տուն է վերդառնում մարմինը, հոգին և միտքը սնուցած մամա` պատրաստ նոր հերոսությունների (բոնուսով՝ իր հետ տանելով նոր ծանոթություններ) ;)
Պարգևիր քեզ դադար։ 💜
Երբ՝ նոյեմբերի 23-24
Որտեղ՝ Դիլիջան
Մասնակցության արժեք՝ 75,000 ՀՀԴ (ներառյալ ճանապարհածախը, գիշերակացը, սնունդը, ծրագրի նյութերը)
Գրանցում՝ https://forms.gle/n1xq9G7hXZTeKnm67
Գրանցման վերջնաժամկետ` նոյեմբերի 20 (սակայն տեղերի սակավության պատճառով կարող է ավարտվել ավելի շուտ)
Հարցերի դեպ
Advertisement
Event Venue & Nearby Stays
Dilijan, Yerevan, Armenia