Advertisement
🍺 2025 թվականի օգոստոսին սպասվում է ամռան ամենափրփրուն իրադարձությունը։
✨ Տասնյակ գարեջրագործներ, համեղ խորտիկներ, 10-ից ավելի խաղեր, որակյալ երաժշտություն և հազարավոր այցելուներ աշխարհի տարբեր վայրերից։
🎯 «Գարեջրի Օրեր» միջոցառման նպատակն է վեր հանել գարեջրագործական ավանդույթները՝ ներկայացնելով Հայաստանի գարեջրագործության հարուստ պատմությունը և միևնույն ժամանակ զարգացնելով իրադարձաին զբոսաշրջությունը։ Փառատոնը կազմակերպվում է 2021 թվականից ի վեր՝ տարեցտարի ներգրավվելով ավելի շատ այցելուներ, մասնակիցներ և գործընկերներ։
🍻 Ծանոթացնելով Հայաստանի գարեջրագործական մշակույթին՝ փառատոնը նաև միտված է հարթակ տրամադրել՝ ինչպես հմուտ, այնպես էլ շուկա նոր մուտք գործող գարեջրագործներին։
🖇️ Միջոցառումը բաժանված է մի քանի գոտիների, որը երաշխավորում է բազմատեսակ և հագեցած ժամանցը։ Խմիչքի հետ մեկտեղ այցելուները կհամտեսեն գարեջրի հետ համադրվող խորտիկները, հնարավորություն կունենան մասնակցել խաղերին և շահել տարատեսակ նվերներ, ինչպես նաև կվայելեն գարեջուրը հատուկ նախատեսսված հանգստի գոտում։
🎼 Փառատոնային օրերը կուղեկցվեն տարատեսակ բենդերի, անհատ կատարողների երաժշտությամբ՝ ամբողջացնելով «Գարեջրի Օրերն» ու ստեղծելով իրական տոն խմիչքի սիրահարների համար։
Մասնակցելով փառատոնին՝
✔️ կբացահայտեք հայկական գարեջրի ավանդույթներն ու հազարամյակների պատմությունը,
✔️ կծանոթանաք գարեջրի բազմազան տեսականու հետ,
կյուրացնեք գարեջրի հետ համապատասխան սննդի համադրման մշակույթը,
✔️ կմասնակցեք սպորտայինից մինչև ինտելեկտուալ տարբեր խաղերի՝ հնարավորություն ունենալով շահել նվերներ
✔️ կունենաք հնարավորություն մասնակցելու կայանալիք խաղարկությանը և շահել բազմատեսակ նվերներ,
✔️ կվայելեք որակյալ երաժշտություն՝ համատեղելով հանգիստը, գարեջուրն ու համեղ խորտիկները
✔️ կխթանեք Հայաստանում գարեջրագործության և իրադարձային զբոսաշրջության զարգացումը
📅 Օրը՝ Օգոստոսի 22, 23, 24
📍 Վայրը՝ Զաքյան փողոց
🕛 Ժամը 16։00-ից մինչև 22։30
😊 Պահպանեք ամսաթվերը՝ միասին անցկացնենք ամռան ամենազով ու վառ օրերը։
Advertisement
Event Venue & Nearby Stays
Zakyan street, Yerevan, Armenia