Annual Inward program 2025 in Armenia / Ամենամյա Inward ծրագիր 2025 -ը Հայաստանում

Sat, 04 Oct, 2025 at 11:00 am UTC+04:00

Opera Suite Hotel | Yerevan

Hranush Shahnazaryan
Publisher/HostHranush Shahnazaryan
Annual Inward program 2025 in Armenia \/ \u0531\u0574\u0565\u0576\u0561\u0574\u0575\u0561 Inward \u056e\u0580\u0561\u0563\u056b\u0580 2025 -\u0568 \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576\u0578\u0582\u0574
Advertisement
Թվով 5 -րդ Inward ծրագիրն այս տարի կիրականանա հոկտեմբեր ամսին։
Երբ հոգեբանությունն ու սոմատիկ փորձառությունը համախմբվում են մեկ ծրագրի մեջ։
🗓️ Հոկտեմբերի ամեն կիրակի
⏰ 11:00 -ից մինչև 18:00
📌 Opera suit հյուրանոց
📣 Լեզուն՝ հայերեն

🌱 Ո՞ւմ համար է այս ծրագիրը

✔ Այն մարդկանց, ովքեր միշտ ցանկացել են սկսել խորքային ինքնաճանաչման, ինքնազարգացման պրոցես
✔ Այն մարդկանց, ովքեր սկսել են հոգեթերապիա, սակայն չեն ունեցել հաջող փորձ
✔ Այն մարդկանց, ովքեր զգում են ինքնաճանաչման, դեպի ներս նայելու ցանկություն, բայց չգիտեն՝ որտեղից սկսել
✔ Այդ մարդկանց, ովքեր ուժասպառ են, գտնվում են հուզական այրման մեջ ու ցանկանում են հանգիստ տարածք, որտեղ կարող են պրոցես անել էմոցիաներն ապահով տարաքում
Ծրագիրն իրականացվելու է Հրանուշ Շահնազարյանի կողմից՝
Facebook: https://www.facebook.com/hranush.shahnazrayan25
Instagram: https://www.instagram.com/ownyourlifepower?igsh=a3ljbGw2ODIzbmU0&utm_source=qr
Website: https://hranushshahnazaryan.com
Հրանուշը սերտիֆիկացված սոմատիկ փորձառության մասնագետ է (Somatic Experiencing Practitioner): Նա առաջին և առայժմ միակ սոմատիկ փորձառության մասնագետն է Հայաստանում:
Սոմատիկ փորձառությունը այլընտրանքային թերապիայի ձև է, որն ուղղված է տրավմայի և սթրեսի հետ կապված խանգարումների, ինչպիսին է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և դրա բուժումը: Այն մարմնի վրա կենտրոնացած մոտեցում է:
Հրանուշն ավարտել է Ֆրանսիայում/Գերմանիայում գործող SAT ծրագիրը, որը մշակվել է հումանիստական ​​հոգեբանության դոկտոր Կլաուդիո Նարանջոյի կողմից: Այս ուսումնական ծրագիրը նպատակ ունի խթանել մարդու հոգևոր զարգացումը: Այն մշակված է մեր սեփական բնավորության կառուցվածքների հետ կապված սահմանափակումները լուծելու համար՝ «ես»-ի ավելի խորը ինքնությունը բացահայտելու համար:
🧠 Ինչո՞ւ մասնակցել ծրագրին
Մանկության տարիներին մեզանից շատերը՝ մեծ թե փոքր, բախվել են տարատեսակ, երբեմն նաև տրավմատիկ փորձառությունների։ Մենք կարող ենք մոռանալ կամ թաքցնել դրանք, բայց դրանք շարունակում են ազդել մեր կյանքի վրա՝ անտեսանելի ձևերով։ Թերապիայի գործընթացը հաճախ ուղիղ գիծ չէ՝ լինում են առաջընթացներ ու հետընթացներ։
Երբեմն, որքան էլ փորձենք, չենք կարողանում դուրս գալ վնասակար պահվածքներից՝ քանի դեռ չենք հասկացել դրանց արմատները ու չունենք աջակցող միջավայր։ Հենց այստեղ է, որ թերապևտիկ տարածքի արժեքը դառնում է առանցքային:

🔁 Ինտեգրում առօրյայում
Քանի որ ծրագիրը տևում է 5 շաբաթ (շաբաթական մեկ հանդիպում), այն նախագծված է այնպես, որ հնարավոր լինի միանգամից կիրառել ու ինտեգրել սովորածը առօրյայի ընթացքում։ Դու կունենաս հնարավորությունը բերել այն, ինչ ապրում ես այդ ընթացում՝ կիսվելով Հրանուշի և խմբի հետ ու ստանալով աջակցություն։
✔ Եթե արդեն մասնակցում ես անհատական թերապիայի՝ այս ծրագիրը հիանալի լրացում կլինի։
✔ Եթե ոչ՝ սա կարող է դառնալ քո ներքին աշխատանքի առաջին գիտակցված քայլը։
📍Միացիր ծրագրին
📅 Սկիզբ՝ հոկտեմբերի 5
📍 Վայր՝ Opera suit հյուրանոցի առաջին հարկ
🔗 Գրանցման հղումն այստեղ, կամ կարող եք անձնական նամակ ուղարկել Հրանուշի պաշտոնական էջերին՝ Facebook, Instagram
Վճարման պայմաներ՝
- Նախավճար՝ 30.000 դրամ
(ներառված է ընդհանուր մասնակցության վճարի մեջ)
- 150.000 դրամ – «Early bird» գրանցում մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը
- 175.000 դրամ՝ Գրանցում օգոստոսի 31-ից հետո
Վճարման քաղաքականությունը ճկուն է. այն կարող եք իրականացնել ինչպես միանվագ, այնպես էլ մինչև ծրագրի սկիզբը՝ մաս-մաս։
❗Չեղարկման քաղաքականություն
Դու կարող ես չեղարկել գրանցումդ գրավոր ձևով՝ մինչև օգոստոսի 31 -ը, առանց որևէ պատճառ նշելու։ Չեղարկումը համարվում է վավեր, եթե այն հաստատվել է մեր կողմից։ Ժամկետը հաշվարկվում է գրանցման պահից։ Հետաձգման պայմաններին համապատասխանելու համար բավական է ուղարկել չեղարկման էլ․ նամակը նշված հասցեին՝ [email protected] ։ Հնարավոր է նաև փոխարինող մասնակցի ներկայացում։
Մինչև սեպտեմբերի 15, 2025 – Լրիվ փոխհատուցում՝ պահելով 15.000 դրամ (վարչական ծախսերի համար)

Սեպտեմբերի 15-ից հետո – Պահվում է 30.000 դրամ նախավճարը

Հոկտեմբերի 1-ից հետո – Մասնակիցը պարտավոր է վճարել ամբողջ գումարը (150.000–175.000 դրամ)
🩷🫂Ահա մի քանի review նախորդ Inward ծրագրերի մասնակիցներից՝
«Հրանուշի հետ աշխատելը ամենանուրբ և հոգատար փորձառությունն է, որ ես երբևէ ունեցել եմ։ Ես սա արդեն գիտեի այստեղ գալուց առաջ և վստահ էի, որ դա կյանքը փոխող փորձառություն կլինի, բայց հիմա պարզապես չեմ ուզում, որ այն երբևէ ավարտվի։ Հրանուշն իսկապես ոգեշնչում ու զարմացնում է ինձ։
Ես միշտ զգացել եմ հասարկության կողմից ճնշում՝ սխալներ չանելու ու միայն անելու այն ամենը, ինչ ինձնից պահանջվում է։ Բայց Հրանուշի հետ ես կարողանում եմ թույլ տալ ինձ անել այնքան, որքան կարող եմ տվյալ պահին։ Ես կարողանում եմ թողնել բոլոր սպասումները, լսել և հարգել իմ մարմնի կարիքները։ Ես իսկապես կցանկանայի ստեղծել նման տարածք ինձ համար։
Ես լիովին վստահում եմ Հրանուշին (ինչը ինձ համար իսկապես հազվադեպ է =D) և շատ շնորհակալ եմ որոշում կայացնելու և այս աշխատանքը սկսելու համար։
Ափսոսում եմ, որ այս փորձառությունն ավելի վաղ չեմ ունեցել, քանի որ ընդամենը մի քանի ամսից (1-1 թերապիա և ներքին թերապիա) ես տեսնում եմ փոփոխություններ, որոնք հնարավոր չէին կոգնիտիվ թերապիայի միջոցով»։
_________________________________________________________
«Էն ինչ անում ա Հրանուշը կախարդական սիրուն ա։ Էսպիսի հնարավորություն տալ, էսպիսի տարածք ստեղծել, էդքան ապահովության ու վստահության զգացողություն տալ, որ բոլորս էստեղ բացվենք, որ մեկս մյուսին էնքան վստահենք, որ ամենախորքային, ամենախոցելի մեր կետերով կիսվենք իրար հետ` իրար էսքան քիչ ճանաչելով, ամենասիրուն բաներից ա։
Ես համարում եմ, որ էս իմ կյանքի ամենասիրուն փորձառությունների ա` Հրանուշի շնորհիվ։ Ու էս փորձառությունը, էստեղ բացված էդքան սիրուն կետերը միշտ ինձ հետ կմնան, վստահ եմ, ամբողջ կյանքում։
Հրանուշը էնքան ընդունող ա, էնքան բաց, որ դրա շնորհիվ մենք էլ ենք իրար հանդեպ դառնում ընդունող, իրար սկսում տեսնել ու սիրել` նենց, ոնց կանք։
Ամեն վարժությունը, ամեն նոր պրոցեսը էնքան լավ ու ճիշտ մտածված էր, որ եթե նույնիսկ ինչ-որ պահերի մտածել եմ` սա ոնց պիտի անեմ, սա ոնց պիտի աշխատի ինձ համար, ընդամենը մի ժամ հետո զգացել եմ, թե իրականում ինչ արդյունք ա ունենում, ոնց ա աշխատում։
Էս սիրուն էներգիան, որ ունի Հրանուշը իմ կյանքում ու իմ շուրջը շատ ա պակասել ինչ որ պահերի, ու հիմա, որ տեսնում եմ, զգում եմ, ներսս ջերմությամբ ա լցվում»։
_________________________________________________________
«Գերազանց, արտակարգ, գերհզոր, գերկարեկից: Անցածին էլ եմ նշել, որ Հրանուշը էն մարդնա ու էն միջավայրնա ապահովում, որ արդեն իսկ տեսնելուց հասկանում ես, որ շատ ապահով տարածք ա ու կարող ես լինել խոցելի, լացել, ողբալ, ջղայնանալ, ծիծաղել, սիրել ու սիրվել: Ամեն անգամ հիանում եմ, թե ոնց ամեն պահին համապատաախան ամեն ինչը գտնում, բերում, բացատրում, հասկացնում է...
Շատ ուժեղ (իրա բոլոր դրսևորումներով) մարդ իրա անտեսանելին տեսնելու ունակությամբ: Էնքան սիրուն գործա անում, որ ես, ուղղակի մասնակից լինելով, հպարտանում եմ յուրաքանչյուրիս փոփոխություններով, առաջընթացով ու գրանցած ամեն փոքր հաղթանակով: Ու էնքան հավեսա էդ ամենի մի մասը լինելը: Ու ուղղակի իրան կողքից նայելով, լսելով էնքան բան կարող ես սովորել, հասկանալ: Իմ համար Հրանուշը իրա գործը իրոք անկեղծ սիրող եզակի մարդկանցից ա: Ցանկացած մարդու, ով կարիք ունի հոգեբանի ես վստահ խորհուրդ եմ տալիս Հրանուշին ու հորդորում եմ, որ դիմեն, քանի որ վստահ եմ, որ միայն շահելու ա էդ ամենից: Կուզեի իրա պես մարդիկ շատ լինեին կյանքում: Անկեղծ, բարի, կարեկցող, աջակցող... Սիրում ու գնահատում եմ շատ🤗»։
Advertisement

Event Venue & Nearby Stays

Opera Suite Hotel, Baghramyan 1-st lane 1-3, Yerevan, Armenia

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u0544\u0565\u0572\u0580\u056b 2 \u0585\u0580 | Meghri 2 days
Sat, 04 Oct at 07:00 am Մեղրի 2 օր | Meghri 2 days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0531\u0580\u0587\u0574\u057f\u0575\u0561\u0576 \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576 (4\u0585\u0580)
Sat, 04 Oct at 08:00 am Արևմտյան Հայաստան (4օր)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

\u0531\u0580\u0577\u0561\u057e \u0564\u0565\u057a\u056b \u0540\u0531\u0544\u0547\u0535\u0546 \u0587 \u054f\u0550\u0531\u054a\u053b\u0536\u0548\u0546 (4 \u0585\u0580)
Sat, 04 Oct at 08:00 am Արշավ դեպի ՀԱՄՇԵՆ և ՏՐԱՊԻԶՈՆ (4 օր)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

\u0531\u0580\u0565\u0576\u056b\u056b \u0563\u056b\u0576\u0578\u0582 \u0583\u0561\u057c\u0561\u057f\u0578\u0576\u0589
Sat, 04 Oct at 08:00 am Արենիի գինու փառատոն։

Mashtots street, 0100 Yerevan, Armenia

Implantology Congress 2025 : Synergy of Implant System, Digital Workflow & Surgical Protocols
Sat, 04 Oct at 10:00 am Implantology Congress 2025 : Synergy of Implant System, Digital Workflow & Surgical Protocols

The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan

BookArt Fest Yerevan
Sat, 04 Oct at 12:00 pm BookArt Fest Yerevan

Պաննո արվեստի տուն և սրճարան / Panno Art House and Cafe

ARMENIA YEREVAN BOOKING SYSTEM FOR SMALL BUSINESS
Sat, 04 Oct at 04:00 pm ARMENIA YEREVAN BOOKING SYSTEM FOR SMALL BUSINESS

Letters and Numbers Coworking Сoffee shop

\u00ab\u0531\u0575\u056c\u0561\u0563\u056b\u0580\u00bb \u056f\u0578\u0564\u0561\u057e\u0578\u0580\u0574\u0561\u0576 \u0574\u0580\u0581\u0578\u0582\u0575\u0569
Sat, 04 Oct at 05:00 pm «Այլագիր» կոդավորման մրցույթ

Armenia, Yerevan, Armenia

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0580\u0561\u0575\u056b \u056c\u0565\u057c | ascent to Mt Ara
Sun, 05 Oct at 07:00 am վերելք Արայի լեռ | ascent to Mt Ara

Hamshen Tour - Համշեն Տուր

Armenia Software Testing Cup 2025
Sun, 05 Oct at 09:30 am Armenia Software Testing Cup 2025

AI9 Startup Campus

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events