Advertisement
Հարգելի գործընկեր՝սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի
"ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ"միջազգային մասնակցությամբ միջդիսցիպլինար կոնգրեսին ,որը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 18-ին՝ «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճներում։
Գիտաժողովը բաղկացած է պլենար հատվածից և երեք զուգահեռ սեկցիաներից.
Պլենար նիստի նպատակն է համախմբել առաջատար մասնագետներին՝ քննարկելու այն նորարարական մեթոդներն ու հետազոտությունները, որոնք փոխում են մարդու առողջության և երիտասարդության պահպանման մոտեցումները: Նիստում կխոսենք, թե ինչպես ժամանակակից բժշկությունը կարող է միավորել գիտական ձեռքբերումները և ներդնել լավագույն պրակտիկայի մոտեցումները, որոնք նպատակ ունեն ոչ միայն մարդու արտաքին երիտասարդությունը պահպանելու, այլև առողջությունը ամբողջությամ
Առաջին սեկցիա -AGELESS HEALTH I (հակածերացման բժշկություն)՝ նվիրված է դաշտանադադարի և հետդաշտանադադարի խնդիրներին, կանանց մոտ կյանքի այդ շրջանում ի հայտ եկող տարիքով պայմանավորցված հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, (օստեոպորոզ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, դաշտանադադարի միզասեռային համախտանիշ, դաշտանադադարի մետաբոլիկ համախտանիշ, ծերունական թուլամտություն և այլն), դաշտանադադարի հորմոնալ թերապիայի նշանակման անհատականացված մոտեցումներին, դաշտանադադարի ախտանշանների:Սեկցիայի ընթացքում կքննարկվեն նաև տղամարդու առողջության արդի խնդիրները,անդրոպաուզայի բուժման հարցերը:Կանդրադարնանք նաև այլընտրանքային բուժման մեթոդներին, կյանքի որակին և երկարակեցությանը ուղված բժշկությանը, 5 «P» բժշկությանը։
Երկրորդ սեկցիա-AGELESS HEALTH II (ինտեգրատիվ բժշկություն )՝ Ինտեգրատիվ բժշկության սեկցիան նվիրված է ավանդական, արևմտյան, այլընտրանքային և ժամանակակից բժշկության համադրությանը։ Դասախոսությունները կանդրադառնան հիվանդին ամբողջական մոտեցման կարևորությանը՝ ներառելով սննդակարգը, հոգեկանի առողջությունը, կենսակերպը և ժամանակակից տեխնոլոգիաները։ Սեկցիան նպատակ ունի միավորել տարբեր ոլորտների մասնագետներին՝ կյանքի որակի և երկարակեցության բարելավման համար։
Երրորդ սեկցիա-AGELESS BEUATY ` այս սեկցիան կներկայացնի կնոջ երիտասարդությունը պահպանելու ամենաարդիական մեթոդները՝ միավորելով մաշկաբանության, կոսմետոլոգիայի լավագույն փորձերը։ Սեկցիան կծավալի այն նորարարական պրոցեդուրաներն ու տեխնոլոգիաները, որոնք օգնում են պահպանել կնոջ երիտասարդությունն ու գեղեցկությունը:Սեկցիայի ընթացքում մասնակիցները կծանոթանան այն բոլոր տեխնոլոգիաներին, որոնք իրենց ապացուցված արդյունավետությամբ կարող են պաշտպանել կնոջ մաշկը ծերացման նշաններից, ինչպես նաև բարելավել նրա ընդհանուր առողջական վիճակը։Այս սեկցիան կներկայացնի նաև մարդու երիտասարդությունը պահպանելու ամենաարդիական վիրաբուժական մեթոդները՝ միավորելով պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժների, դիմածնոտային վիրաբույժների լավագույն փորձերը։
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ , էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ, սրտաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, ուրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, մաշկավեներաբաններ, բժիշկ-կոսմետոլոգներ, բուժքույր-կոսմետոլոգներ, պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժներ, դիմածնոտային վիրաբույժներ, ռեֆլեքսոթերապևտներ, մանուալ թերապևտներ
Գիտաժողովի ծրագիրը ներկայացված է ՀՀ ԱՆ՝ կրեդիտավորման։
Գրանցման պայմանները
Գրանցումը ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Տեղերը սահմանափակ են։
Վճարման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 16։
✔Մասնակցության արժեքը՝ 10.000 դրամ
✔Ասոցիացիայի անդամների համար՝ 8.000 դրամ
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfY92WcfG_G9SlXM0hskugBdYo3awcsMilC6tTWSBjo6dNFBA/viewform
Սպասում ենք Ձեզ գիտաժողովում՝ միասին ձևավորելու նոր մոտեցումներ առողջության և երիտասարդության պահպանման ոլորտում։
Advertisement
Event Venue & Nearby Stays
Elite Plaza Business Center, Optym, Խորենացու փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia