Advertisement
Հարգելի գործընկերներՍիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» ﬕջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա 2024թ. դեկտեմբերի 3-4 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, հասցե՝ ք.Երևան, Մ.Խորենացի 15:
Կոնֆերանսը նպատակ ունի քննարկելու ամբուատոր օղակում տարեցների և ծերերի սիրտանոթային
հիվանդությունների, գլխուղեղի քրոնիկ արյան շրջանառության, ճանաչողական և շարժողական խանգարուﬓերի, տագնապային համախտանիշի և ընկճախտի, աղեստամոքսային և մկանաոսկրային հիվանդությունների, ﬕզասեռական խանգարուﬓերի բուժման, կանխարգելման, ռիսկի գործոնների և բարդությունների վերահսկման արդի խնդիրները՝ ապահովելով նրանց առողջ, ակտիվ և արժանավայել երկարակեցություն:
Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, թոքաբաններ, սրտաբաններ, նյարդաբաններ, լաբորատոր ախտորոշման բժիշկներ, աղեստամոքսաբաններ, ռևմատոլոգներ, էնդոկրինոլոգներ, ուռոլոգներ, սեռաախտաբաններ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ:
ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԱՆՎՃԱՐ Է
ԵՎ ԵՐԿՈՒ ՕՐԸ ՄԻԱՍԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ Է:
Հարգանքով Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ՝
Լամարա Մանուկյան
Հարգանքով Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ՝
պրոֆ. Սամվել Հովհաննիսյան
Advertisement
Event Venue & Nearby Stays
Elite Plaza Business Center, Optym, Խորենացու փողոց, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia