Advertisement
Սիրելի ընկերներ Մայիսի 2-ին 19:30-ին մեծ սիրով սպասում եմ բոլորիդ իմ առաջին՝ <<Սար, Սեր, Հայրենիք>> խորագրով հեղինակային երգերի համերգին։
Ծրագրում ներառել եմ մեր շքեղ Հայրենիքի բնության գեղեցկությամբ ոգեշնչված երգերն ու այս շքեղ Հայրենիքի հավերժ պաշտպան հերոսներին նվիրված երգերը։
Համերգի ընթացքում կլսեք նաև շատ տաղանդավոր իմ ընկերներին՝ Ժորա Բարսեղյանին, Մկրտիչ Ճրագ Գևորգյանին, Անուշ Միրզախանյանին, Տանյա Հարությունյանին, Արթուր Մկրտչյանին, Հովհաննես Մարտիրոսյանին։ Իրենց պարային ելույթներով հանդես կգան նաև՝ «Սուրմալու» և «Ֆիդայականչ» ազգագրական համույթները։ Համերգը կվարի Հռիփսիմե Ավետիսյանը։
Համերգը տեղի կունենա Պատանի հանդիսատեսի թատրոնում (հասցե՝ Մոսկովյան 3)։
Տոմսերը կարող եք ձեռք բերել զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝
(Տոմսերի արժեքը՝ 2000,3000,4000 դրամ)
+374 93 61-60-93
+374 77 03-29-78
Advertisement
Event Venue & Nearby Stays
Պատանի Հանդիսատեսի Թատրոն, Պատանի Հանդիսատեսի Թատրոն, Մոսկովյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia