Advertisement
🇺🇸 👇 🇷🇺👇ՎԱՆ-ՎԱՍՊՈւՐԱԿԱՆ 5 ՕՐ․ ՄԱՍ 2․ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ
ԳՈՄՍ, ԿԱՐՄՐԱԿ, ԹՈՎՄԱՍ, ՄԱՐԻՆՈՍ, ԱՐՏԱՄԵՏ, ԱՄՅՈՒԿ, ԱՐԾԿԵ, ԼԵԶՔ և ավելին
24-28․05 | 149.000Դ | 093 55 14 85
📍 Վան-Վասպուրականի բացահայտումը շարունակվում է․ մեր ընդգրկուն ծրագրի երկրորդ մասն առավելապես քայլարշավային է, որպեսզի հասնենք Վասպուրականի լեռների գրկում գտնվող հրաշալի կոթողներին ու աննման տեսարաններին։ Այս ֆանտաստիկ այցին կտեսնենք Վանա լճի շրջակայքի բազմաթիվ հզոր բերդեր, հրաշակերտ վանքեր ու եկեղեցիներ։ Բացառիկ այս հնարավորությունը Ձեզ կտեղափոխի ճարտարապետական գլուխգործոցների և բնական անսահման գեղեցկությունների խենթացնող աշխարհ՝ աննման Վան։ Գեղեցիկ քայլարշավների և պատմամշակութային բաղադրիչի հրաշալի համադրումը խոստանում է լինել անսահման տպավորիչ ու հիշարժան։ Այն կյանքում դրախտ, այս կյանքում՝ մեր Վա՜ն։
🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
🟢 ՕՐ 1 | ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ԲԱՅԱԶԵՏԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
▪ Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
▪ Անցում Իգդիրով
▪ Անցում Մասիսի լանջերով
ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բայազետ կամ Բերկրի։
✔ Առաջին օրը մեզ սպասում են գեղեցկագույն ճանապարհներ՝ մեզ հասցնելու Վասպուրական աշխարհ։ Կտեսնենք Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոն, որից հետո կշարունակենք ուղին դեպի Իգդիր և Մասիս լեռան ստորոտ։ Կանցնենք Բիբլիական լեռան լանջերով ու կգիշերենք Բայազետում՝ պատրաստվելով հրաշքների բացահայտմանը։
🟢 ՕՐ 2 | ԱՄՅՈՒԿ, ԼԵԶՔ, ՄԱՐԻՆՈՍ, ԱՐՏԱՄԵՏ
նախաճաշ հյուրանոցում
▪ Ամյուկի բերդ (թեթև քայլարշավ)
▪ Լեզք
▪ Մարինոսի (Սրխու) վանք (քայլարշավ)
▪ Արտամետի եկեղեցի
▪ Արտամետի բերդ
ընթրիք Վանում
գիշերակաց՝ Վան։
✔ Բայազետից անցնում ենք Թոնդրակի լանջերով և քիչ հետո մեզ է դիմավորում Վանա լիճն իր կապուտակ ջրերով։ Առաջինը կայցելենք հենց լճի ափին կառուցված Ամյուկի անչափ տպավորիչ բերդը, որտեղից ուղղակի ֆանտաստիկ տեսարան է բացվում Վանա լճի վրա։ Այս հզոր բերդը բացահայտելուց հետո կգնանք Վան քաղաքի մատույցներում գտնվող Լեզք գյուղ, որտեղ անսովոր ժայռի վրա ժամանակին եղել է մատուռ, ներկայում՝ ժայռախաչեր, իսկ ավանդազրույցն էլ ասում է, որ Շամիրամը հենց այստեղ է Արա Գեղեցիկի մարմինը դրել, որ արալեզները նրան կենդանություն տան։ Ժամն է սկսելու դեպի Սրխու Սուրբ Մարինոս վանք հրաշալի քայլարշավը․ վանքի տեղադրությունը տիեզերական է, վանքի պատմությունը՝ ազդու։ Իսկ մայրամուտին մոտ կլինենք Արտամետում, որտեղ վերջերս վերականգնված հայկական եկեղեցին կտեսնենք, իսկ Վանի վերջալույսը կվայելենք Արտամետի բերդի բարձունքից։
🟢 ՕՐ 3 | ԿԱՐՄՐԱԿ, ՍԲ ԹՈՎՄԱՍ ԵՎ ԳՈՄՍ
նախաճաշ հյուրանոցում
▪ Կարմրակ վանք (քայլարշավ)
▪ Սբ Թովմասի վանք (քայլարշավ)
▪ Գոմսի Սբ Գևորգ վանք (քայլարշավ)
ընթրիք Դատվանում
գիշերակաց՝ Դատվան։
✔ Մեր ուղևորության երրորդ օրը մեզ են կանչում Վանի լեռները, որոնք բարձրանում են Վանա լճի գեղատեսիլ ափերին։ Մեր առաջին հրաշքը Կարմրակ վանքն է՝ լճափից ոչ հեռու, չքնաղ լեռների գրկում։ Այս հրաշքը բացահայտելուց հետո հերթն է քայլելու դեպի այն բարձունք, որտեղ Սուրբ Թովմասի վանքն է և որտեղից բացվում է Վանա լճի գեղեցկագույն տեսարաններից մեկը։ Եվս մեկ չքնաղ արահետ է մեզ սպասում․ Վանա լճի հյուսիսային ափերի գողտրիկ ու մեծարժեք կոթողներից Գոմսի Սուրբ Գևորգ վանքը ոչ միայն ինքնին հոյակերտ կառույց է, այլ նաև դրախտային տեսարաններով է ուղեկցվում այնտեղ տանող կածանը։ Օրը լինելու է խենթացնելու աստիճան հրաշալի։
🟢 ՕՐ 4 | ԱՐԾԿԵ, ԱՐՃԵՇ ԵՎ ԲԵՐԿՐԻ
նախաճաշ հյուրանոցում
▪ Արծկեի Սքանչելագործ վանք (քայլարշավ)
▪ Արճեշի բերդ (թեթև քայլարշավ)
▪ Բերկրիի Սբ Ստեփանոս եկեղեցի (քայլարշավ)
▪ Բերկրիի ջրվեժ
ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բայազետ։
✔ Այսօր էլ Վանի արևելյան և հարավային ափերն են մեզ կանչում։ Արծկե քաղաքի վրա իշխող բարձունքում է միջնադարյան կատարյալ հրաշք Սքանչելագործ վանքը, ուր կհասնենք տպավորիչ քայլարշավով՝ վայելելու կառույցն ու այնտեղից բացվող չքնաղ տեսարանը։ Այնուհետև կգնանք Արճեշ, որտեղ Վանա լիճը, վերջին տարիներին հետ քաշվելով, բացել է պատմական Արճեշի ջրասույզ հատվածները։ Հաջորդիվ Բերկրին է, որտեղ էլ կբարձրանանք տեղի Սբ Ստեփանոս եկեղեցին, որը ցնցող տպավորությունների հերթական չափաբաժինն է ապահովելու։ Եվ իհարկե, Վասպուրականի դարպաս Բերկրիի ջրվեժն է, որը կթարմացնի և կճանապարհի մեզ՝ նորից Վան կանչելու իր սովորույթով։
🟢 ՕՐ 5 | ԴԵՊԻ ԿԱՐՍ
նախաճաշ հյուրանոցում
▪ Արաքս գետ
▪ Կարս․ Կարուց բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ
ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
✔ Վերադարձին ևս հետաքրքիր վայրեր են մեզ սպասում, այդ թվում՝ պտույտը միշտ կանչող Կարսում, ինչպես նաև դադարը Մայր Արաքսի ափերին։ Կարսում կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարուց բերդը, կանցնենք Վարդանի կամրջով ու կլինենք այն վայրում, որտեղ ենթադրաբար եղել է Չարենցի տունը։ Այսպես էլ կավարտենք մեր անչափ հետաքրքիր ու տարբերվող ուղևորությունը։
---------------------------------------------
💳 Գինը՝ 149․000 դրամ, որը ներառում է՝
✔ 3 աստղանի բարձրակարգ հյուրանոցները (երկտեղանի համարներ),
✔ բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)
✔ բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։
❌ Գինը ՉԻ ներառում՝
✔ Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)
⏰ Մեկնումը՝ 6:00, Թումանյան 8 հասցեից:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3YGftrp
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3WRih3B
---------------------------------------------
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Yerevan, Armenia
Tickets