Advertisement
🇺🇸👇🇷🇺ՉԱԽԱԼԱԲԵՐԴ, ՄԱԴԱՆ ԵՎ ՋԻԼԻԶԱ (քայլարշավ)
18․05 | 15.000Դ | 093 55 14 85
Մեր գերբացառիկ սահմանապահ կոթողներ շարքի հերթական հրաշքը Չախալաբերդն է (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցի ընթացքում ոչ միայն անտառային հրաշք քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան ու Մադանը՝ իրենց կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Կվայելենք հյուսիսային Լոռիի կուսական անտառները, ուր մեր ճանապարհը կարող են անգամ եղնիկներ կտրել։ Կայցելենք անչափ գեղեցիկ և տարբերվող, երբեմնի հունաբնակ Մադան գյուղ, ապա Լալվարի անտառապատ լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Այստեղ կտեսնենք Ջիլիզայի հնամենի եկեղեցու ավերակները, որից հետո արդեն քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդ կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդ, որն առավել լավ պահպանված ու տպավորիչ հայոց բերդերից է։ Քանի որ Ջիլիզան անմիջապես հայ-վրացական սահմանին է, այս ուղևորության համար պետք է հատուկ թույլտվություն, ինչն էլ ենթադրում է նախապես գրանցում այս հրաշք ուղևորությանը։
👣 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Նախընտրելի է ունենալ քայլարշավային հանդերձանք և կոշիկներ։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։
🏰 Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
‼ ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ապրիլի 21։
⏰ Մեկնումը՝ 8:00, վերադարձը՝ մոտ 21:00,
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
Գինը՝ 15.000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter),
- պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը,
- հատուկ թույլտվության ստացումը:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3nhcswy
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3btCkCJ
_________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ՀայոցԲերդերըևԱմրոցները #Համշենտուր
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia
Tickets