Մեջտեղ/ Mejtegh

Fri Nov 22 2024 at 10:00 am

10 Tamanyan st., 0009 Yerevan, Armenia | Yerevan

Cafesjian Center for the Arts (Cascade complex)
Publisher/HostCafesjian Center for the Arts (Cascade complex)
\u0544\u0565\u057b\u057f\u0565\u0572\/ Mejtegh
Advertisement
Please scroll down for English.
2024 թվականի նոյեմբերի 22-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կգործի արվեստագետ Գայանե Ավետիսյանի «Մեջտեղ» նախագիծը։
Գայանե Ավետիսյանի «Մեջտեղ» նախագիծ-ցուցադրության միջոցով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը փորձում է նոր ձևակերպումներ տալ թանգարան-արվեստագետ-այցելու փոխհարաբերությունների դիսկուրսին, ինչպես արվեստագետի և ցուցահանդեսային տարածքի, այնպես էլ՝ այցելու-թանգարան հարաբերությունների տեսանկյունից։ Թանգարանը ինչ-որ առումով նվազեցնում է իր «միջնորդի» կարգավիճակը՝ կրճատելով կամ անգամ վերացնելով այդ կամուրջը այցելուի և արվեստագետի միջև։ «Մեջտեղ»-ը հնարավորություն է տալիս այցելուին վերապրելու յուրահատուկ նկարչի արվեստի մեջ ընկղմող փորձառություն։
Գայանե Ավետիսյանը «ներխուժում» ու «գրավում է» Գաֆէսճեան արվեստի կենտրոնի սրահներից մեկը՝ այդպիսով խզելով պայմանական սահմանները։ Սա արվեստագետի համար առաջին մեծ թանգարանային ցուցադրությունն է Հայաստանում, ինչ-որ առումով մարտահրավեր, որտեղ ինքն արմատական որոշում է կայացնում ոչ թե պարզապես իր աշխատանքների ցուցադրությամբ հանդես գալու, այլ տեղափոխելու իր մասնավոր, մտերմիկ աշխարհը հանրային միջավայր։ Այս «ինտերվենցիան» որոշակի հաստատված պարադիգմներ է խախտում, երբ արվեստանոցն ու թանգարանը միմյանցից անջատ միավորներ են։
«Արվեստագետ Գայանե Ավետիսյանի «Մեջտեղ» նախագիծը հնարավորություն է տալիս այցելուին վերապրելու նկարչի արվեստի մեջ ընկղմող յուրահատուկ փորձառություն»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։
Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Արծիվ» սրահում 2024 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2025 թվականի մարտի 30-ը։ Մուտքն ազատ է։
The Cafesjian Center for the Arts announces Gayane Avetissian’s project, Mejtegh (In Between), in Eagle gallery of the Center starting its journey on November 22, 2024.
Through Gayane Avetissian’s project-exhibition Mejtegh (“In Between”), the Cafesjian Center for the Arts seeks to redefine the dynamics of museum-artist-visitor relationships. It reexamines both the connection between artist and museum space and that between visitor and museum. In a sense, the museum steps back from its role as an “intermediary,” minimizing or even dissolving the bridge between visitor and artist. Mejtegh offers visitors a unique, immersive experience within the artist’s world.
Gayane Avetissian “invades” and “occupies” one of the halls at the Cafesjian Center for the Arts, breaking conventional boundaries in the process. This is her first major museum exhibition in Armenia—a challenge in many respects—where she makes the bold decision not merely to display her work, but to bring her private, intimate world into a public space. This “intervention” disrupts established paradigms that traditionally keep the artist’s studio and the museum as separate realms.
“Artist Gayane Avetissian’s project, Mejtegh offers visitors a unique, immersive experience within the artist’s world”,- states the Executive Director of the Cafesjian Center for the Arts, Vahagn Marabyan.
The exhibition will be open for the public in Eagle gallery of the Center from November 22, 2024, to March 30, 2025. The admission is free.
Advertisement

Event Venue & Nearby Stays

10 Tamanyan st., 0009 Yerevan, Armenia, Թումանյան փողոց 10, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia

Discover more events by tags:

Art in YerevanExhibitions in Yerevan

Sharing is Caring: