Advertisement
Եթե դու իրավաբանության, սոցիոլոգիայի, հոգեբանության բաժնի ուսանող ես կամ իրավապաշտպանությամբ և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված երիտասարդ ես և բնակվում ես Երևանից դուրս, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։Լիբերալ քաղաքականության ինստիտուտը (ԼՔԻ), հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, հայտարարում է երկօրյա ինտենսիվ դասընթացի ընդունելություն:
Դասընթացը կանցկացվի երկու հոսքով՝ յուրաքանչյուր հոսքում ներառելով 5 մարզից հնգական մասնակից (ընդհանուր թվով 50 մասնակից՝ ՀՀ 10 մարզից)։
📍Դասընթաց Ծաղկաձորում՝ նոյեմբերի 22-24 (մասնակիցները հետևյալ մարզերից են լինելու՝ Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, Արագածոտն)
📍Դասընթաց Ծաղկաձորում՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1֊ը (մասնակիցները հետևյալ մարզերից են լինելու՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Կոտայք, Գեղարքունիք):
....
📝 Ուսումնական ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները.
1) մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմները,
2) շահերի պաշտպանությունը և դրա կիրառելիությունը իրավունքների պաշտպանության գործում,
3) մարդու իրավունքների կարծրատիպային ընկալումները և հաղթահարման ուղիները,
4) մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը թվային դարաշրջանում,
5) ատելության խոսքի ազդեցությունը իրավապաշտպանների գործունեության վրա և դրա հաղթահարման միջոցները։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը լրացնել դիմում-հայտը։
🔗 https://forms.gle/b3k6PfTJAinhWxbZA
Նախնական փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
-------------------------
Դասընթացն իրականացվում է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։
Advertisement
Event Venue & Nearby Stays
1, Marshal Baghramyan avenue, 0019 Yerevan, Armenia, Մարշալ Բաղրամյան պողոտա 1, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia