Advertisement
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ սեպտեմբերի 6-ին Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կհյուրընկալվի իրանցի հայտնի մանկագիր Ահմադ Աքբարփուրը, ով հանդես կգա «Գրականության դերը մանուկների և դեռահասների կյանքում» թեմայով բանախոսությամբ։ Ահմադ Աքբարփուրը համալսարանում սովորել է հոգեբանություն։ «Այն գիշերվա գնացքը» գրքի համար ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունից արժանացել է «Տարվա գիրք» մրցանակին։ Չորս անգամ անընդմեջ նրա մանկական գրքերն ընտրվել են Մյունխենի միջազգային մանկապատանեկան գրադարանի կողմից։ Իսկ Աքբարփուրի «Ես հորս ծառան չեմ» գիրքը երկու անգամ ընդգրկվել է Մյունխենի գրադարանի ցանկում։
2006 և 2010 թվականներին նրա երկու գրքերը՝ «Ագռավները» և «Բարի գիշեր, հրամանատար», առաջադրվել են IBBY-ի «Տարվա գիրք» մրցանակին։
Ահմադ Աքբարփուրի գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իտալերեն, արաբերեն և քրդերեն։
Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար։
Advertisement
Event Venue & Nearby Stays
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Կենտրոն Տարածքի Զինվորական Կոմիսարիատ, Տերյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia