Համշեն 3 օր | Hamshen 3 Days

Sat, 05 Apr, 2025 at 05:00 am to Mon, 07 Apr, 2025 at 11:45 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 3 \u0585\u0580 | Hamshen 3 Days
Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՀԱՄՇԵՆ․ ՀԱՅՈՑ ԴՐԱԽՏԸ 3 ՕՐ
5-7․04 | 89.000Դ | 093 55 14 85
📍 Համշենը բնության մեծագույն հրաշալիքներից է, միևնույն ժամանակ, Համշենն ու շրջակայքը հարուստ են բազմաթիվ պատմական կոթողներով՝ միջնադարյան բերդերով, հրաշալի եկեղեցիներով, տարբերվող կամուրջներով: Բաց մի՛ թողեք հնարավորությունը ոչ միայն վայելելու հեքիաթային բնությունն ու բացահայտելու տեղի յուրահատուկ պատմությունը, այլ նաև ծանոթանալու համշենյան ավանդույթներին և կենցաղին, հրաշալի տարազներին և երգերին: Միևնույն ժամանակ, կհամտեսեք համշենյան ուտեստներն ու կմասնակցեք թեյախմությանը: Համշենի ուղղությամբ աշխատում է հատուկ մասնագիտացած զբոսավարների մեր խումբը, ինչն ավելի հագեցած ու բովանդակալից է դարձնում մեր հրաշալի ուղևորությունը: Ըստ տարվա եղանակի և ցանկության՝ ծրագրի ավարտից հետո հնարավոր է նաև Սև ծովում լողալ։ Միացե՛ք դեպի Հայոց դրախտ ուղևորությանը, որը, անշուշտ, դառնալու է Ձեր կյանքի ամենատպավորիչ շրջագայություններից մեկը (միգուցե և ամենատպավորիչը):
🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
🟢 ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
▪ Սև լիճ (Շավշատ)
▪ Տբետի վանք
▪ Շավշատի բերդ
▪ Ճորոխ գետի տեսարան (Ճոխ Ճորոխ)
ընթրիք Հոպայում
գիշերակաց՝ Հոպա
✔ Անցնելով Բավրայով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան, որտեղից էլ կանցնենք անտառաշատ Շավշատի գավառ, որը խոստանում է տպավորել իր գեղեցկությամբ: Նախ ճամփա կբռնենք դեպի Շավշատի գեղատեսիլ անտառների հրաշալիքներից Սև լիճը, որը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Սև լճից հետո Շավշատում կայցելենք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, ապա կտեսնենք նաև տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի բարձունքից կվայելենք շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեր ճանապարհը կշարունակվի դեպի Արդվին: Շուտով կանգառ կունենանք հայտնի Ճոխ Ճորոխ դիտակետում, որտեղից կվայելենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխն ու նրա կիրճը, բարձրադիր Արդվին քաղաքը։ Այս ամենից հետո մեր ուղին կշարունակենք դեպի Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ, մասամբ հայախոս Խոպա (Հոպա) քաղաքն է, որտեղ էլ մեր գիշերակացն է։

🟢 ՕՐ 2 | ԴՐԱԽՏԸ
նախաճաշ հյուրանոցում
▪ Զույգ կամուրջներ
▪ Մանջունայի ջրվեժ
▪ Ֆուրթունա գետի կիրճ․ Չամլըհամշեն
▪ Զիլ ամրոց
▪ Բալահովտի ջրվեժ
ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմություն
▪ Այդեր. ազատ ժամանակ
գիշերակաց՝ Հոպա
✔ Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները: Նախ, կտեսնենք Համշենի հրաշալիքներից Զույգ կամուրջները, ապա քայլարշավով (երկկողմանի մոտ 2 կմ) կհասնենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ և տպավորիչ ջրվեժ, որն ուղղակի ֆանտաստիկ է: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ, ջրվեժի ձայնը լսելի է բավական հեռվից: Կայցելենք Այդերի հայտնի յայլան (ամառանոց-բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ: Այդերում կհամտեսենք համշենյան կերակրատեսակները, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը, որից հետո Այդերում պտտվելու հնարավորություն կտրվի: Այդերն ու նրա շուրջ տարածվող Քաջքարի լեռների տեսարանները վայելելուց հետո կվերադառնանք Սև ծովի ափի մեր հյուրանոց:

🟢 ՕՐ 3 | ՀԵՔԻԱԹԸ
նախաճաշ հյուրանոցում
▪ Բորչկայի գավառակ
▪ Դոլիսխանայի եկեղեցի
▪ Դժոխքի ձոր (Արդանուջ)
ճաշ Արդահանում
▪ Արդահան. Կուր (Քուռ) գետ, Արդահանի բերդ
վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Երևան:
✔ Մեր տպավորիչ ուղևորության երրորդ օրը կանցնենք Բորչկա գավառակով և կտեսնենք Ճորոխի հովիտը բարձունքից: Կտեսնենք մարդու և բնության ստեղծած հրաշալի գեղեցկությունը՝ Ճորոխի ջրամբարները: Հիանալի բնապատկերներից հետո կայցելենք Բագրատունիների կառուցած ևս մեկ միջնադարյան եկեղեցի՝ Դոլիսխանան, որը բարձր ու հիանալի տեղադրությամբ տպավորիչ կառույց է, ընդ որում, բավական լավ պահպանված: Այնուհետև ճամփա կբռնենք դեպի պատմական Արտանուջ, որը Հայոց պատմության ընթացքում կարևոր նշանակությամբ վայրերից է։ Արդանուջում կտեսնենք Դժոխքի ձորը՝ բնության կերտած հրաշալիքը, որը համապատասխանում է իր անվանը: Արդահանում կայցելենք տեղի հզոր բերդը, որի բարձունքից կտեսնենք Արդահանն ու Կուր գետը։ Ապա անցնելով այլ հրաշալի վայրերով՝ կվերադառնանք Երևան:
---------------------------------------------
💳 Գինը՝ 89․000 դրամ, որը ներառում է՝
✔ 3+ աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ)
✔ հարմարավետ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
✔ բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը:
❌ Գինը ՉԻ ներառում՝
✔ Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)
⏰ Մեկնումը՝ 5։00, Թումանյան 8 հասցեից:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3br3x95

🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3nbTUxx
---------------------------------------------
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u054a\u0578\u056c\u056b\u057d - \u054d\u057f\u0561\u0574\u0562\u0578\u0582\u056c 5 \u0585\u0580 | Istanbul 5 days
Fri, 04 Apr, 2025 at 05:00 am Պոլիս - Ստամբուլ 5 օր | Istanbul 5 days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u00ab\u0540\u0531\u0545\u053f\u0531\u053f\u0531\u0546 \u0537\u0539\u0546\u0548\u0533\u0550\u0531\u0556\u053b\u0531\u00bb | \u0531\u054a\u0550\u053b\u053c 4 | \u0540\u0531\u0545\u0531\u054d\u054f\u0531\u0546\u053b \u00ab\u0531\u053f\u0548\u0582\u0546\u0554\u00bb \u0531\u0536\u0533\u0531\u0533\u0550\u0531\u053f\u0531\u0546 \u054a\u0535\u054f\u0531\u053f\u0531\u0546 \u0540\u0531\u0544\u0548\u0582\u0545\u0539
Fri, 04 Apr, 2025 at 07:00 pm «ՀԱՅԿԱԿԱՆ ԷԹՆՈԳՐԱՖԻԱ» | ԱՊՐԻԼ 4 | ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈւՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈւՅԹ

Arno Babajanyan Concert Hall Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ

\u054a\u0561\u057f\u0574\u0561\u056f\u0561\u0576 \u0531\u0580\u057f\u0561\u0577\u0561\u057f. \u0563\u0565\u0580\u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f (\u0569\u0565\u0569\u0587 \u0584\u0561\u0575\u056c\u0561\u0580\u0577\u0561\u057e) | Ancient Artashat
Sun, 13 Apr, 2025 at 10:00 am Պատմական Արտաշատ. գերբացառիկ (թեթև քայլարշավ) | Ancient Artashat

Hamshen Tour - Համշեն Տուր

\u053f\u0550\u0539\u0548\u0552\u0539\u0545\u0548\u0552\u0546 \u0535\u054e \u053f\u0531\u0550\u053b\u0535\u0550\u0531 EXPO 2025
Wed, 16 Apr, 2025 at 11:00 am ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2025

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր

Digital Marketing + AI + Reels
Wed, 16 Apr, 2025 at 07:00 pm Digital Marketing + AI + Reels

Slice Academy

Leasing EXPO 2025 \/ \u0532\u0578\u056c\u0578\u0580 \u057d\u0561\u0580\u0584\u0561\u057e\u0578\u0580\u0578\u0582\u0574\u0576\u0565\u0580\u0568 \u0574\u0565\u056f \u0570\u0561\u0580\u0569\u0561\u056f\u0578\u0582\u0574
Fri, 18 Apr, 2025 at 12:00 pm Leasing EXPO 2025 / Բոլոր սարքավորումները մեկ հարթակում

Meridian Expo & Event Centre

\u053d\u0578\u056a\u0578\u057c\u0576\u056b\u056b \u0565\u056f\u0565\u0572\u0565\u0581\u056b\u2024 \u0563\u0565\u0580\u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f | hiking to Khojorni Church
Sat, 19 Apr, 2025 at 08:00 am Խոժոռնիի եկեղեցի․ գերբացառիկ | hiking to Khojorni Church

Hamshen Tour - Համշեն Տուր

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events