Advertisement
« ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը ամբողջապես կառուցված է արխիվային փաստագրական նյութերի և պատմագիտական աշխատանքերի հիման վրա։ Ներկայացվում է Զորավար Անդրանիկի 1918-1919 թվականների ոդիսականը։ Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Դավիթ Ստեփանյանի այս նոր ֆիլմի առաջնեկ ցուցադրությանը, որը տեղի կունենա Հոկտեմբերի 5-ին, ժամը 19։00-ին, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ մեծ դահլիճում։ Ֆիլմի դիպաշարը անմիջական շարունակությունն է հեղինակի նախորդ՝ «ԱՆԴՐԱՆԻԿԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԾՆՈւՆԴԸ» ֆիլմում նկարագրվող դեպքերի։
Ֆիլմը բաղկացած է 4 մասից, տևողությունը կազմում է 2 ժամ 6 րոպե։ Միջակայքում կլինի կարճ ընդմիջում և սուրճի հյուրասիրություն։
Մուտքն ազատ է։
ֆիլմի հեղինակ և բեմադրող՝ Դավիթ Ստեփանյան, օգնական՝ Սիրարփի Ենգիբարյան, տեքստը կարդում է Հարություն Աստվածատրյանը։
Advertisement
Event Venue & Nearby Stays
CinemaHouse Co-Working Space, Վարդանանց փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia