Advertisement
✅ Փետրվարի 11- ին՝ առաջին անվճար դասի ընթացքում, մանրամասն կներկայացվի ծրագիրը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր:Մասնակիցներն հնարավորություն կունենան հստակ պատկերացում կազմել դասընթացի որակի և արդյունավետության մասին, ծանոթանալ դասավանդող մասնագետների հետ:
✅ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ կապահովվեն աշխատանքով։
4 ամիս (փետրվարի 11-հունիսի 11) տրամադրելու ենք տեսական պարապմունքներին, իսկ հանգստյան օրերին կազմակերպվելու են գործնական դասեր:
Տեսական հանդիպումները կանցկացվեն հայերեն լեզվով` շաբաթական 3 օր՝ 1.5-2 ժամ տևողությամբ (ընդհանուր 48 հանդիպում):
«Արշավներ Ակումբը»-ը ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է.
✅ հիմնավոր գիտելիքների տրամադրում 48 պարապմունքի ընթացքում
ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.
➡ լսարանային հանդիպումներ
➡ քաղաքային տուրեր և թանգարաններ
➡ այցելություններ տեսարժան վայրեր՝ ստացած տեսական գիտելիքները ամրապնդելու համար
Ինչու՞ միանալ մեր դասընթացներին.
1. Դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները:
2. Կիրականացվեն գործնական պարապմունքներ:
3. Դասերն երեկոյան ժամերին են. հնարավոր է համատեղել աշխատանքի և այլ զբաղվածության հետ:
4. Դասընթացը նաև պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կտա:
5. Լավագույնները կապահովվեն աշխատանքով:
6. Մասնակիցներին կտրամադրվեն նաև էլեկտրոնային նյութեր, գրականություն:
7. Դասերը կանցնեն ինտերակտիվ՝ քննարկումներով հագեցած:
ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ.
Տեսական դասաժամերի ընթացքում հմուտ մասնագետները կդասավանդեն՝
✅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
✅ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
✅ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ (հայկական ճարտարապետության, արվեստի, կրոնի և եկեղեցու պատմություն)
✅ ԶԲՈՍԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ (զբոսավարի էթիկա, տուրիզմի տեսակներ, հաղորդակցման հմտություններ)
✅ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Գործնական հանդիպումների ժամանակ կլինեն քաղաքային զբոսանքներ, այցելություն թանգարաններ, տուրեր, որոնք հնարավորություն կտան առաջին քայլերն անել որպես զբոսավար, գործնական աշխատանք մասնագետների և հմուտ զբոսավարների հետ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
✅ դասընթացն ավարտողները կստանան մասնակցության հավաստագիր
✅ լսարաններն հարմարավետ են՝ ապահովված անհրաժեշտ գույքով:
Ուշադրություն ‼️
💶💰Դասընթացի արժեքը՝
մինչև փետրվարի 1-ը գրանցվելու դեպքում միայն առաջին ամսվա վճարը՝ 25.000 դրամ, մնացած երեք ամսվա վճարը՝ 29000-ական դրամ,
Փետրվարի 1-ից գրանցվելու դեպքում՝ յուրաքանչյուր ամսվա վճարը՝ 29000դր։
Մանրամասների համար զանգահարել՝
☎ 095 122 771
Հասցե՝ Զաքյան 5
Advertisement
Event Venue & Nearby Stays
Zaqyan str. 5, 0010 Yerevan, Armenia, Զաքյան փողոց 5, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia