Անդրադարձներ լուսանցքից | Ցուցահանդես

Fri, 08 Aug, 2025 at 07:00 pm to Fri, 15 Aug, 2025 at 07:00 pm UTC+04:00

NPAK ՆՓԱԿ | Yerevan

\u0556\u0578\u056f\u0578\u0582\u057d \u0540\u053f \/ Focus NGO
Publisher/HostՖոկուս ՀԿ / Focus NGO
\u0531\u0576\u0564\u0580\u0561\u0564\u0561\u0580\u0571\u0576\u0565\u0580 \u056c\u0578\u0582\u057d\u0561\u0576\u0581\u0584\u056b\u0581 | \u0551\u0578\u0582\u0581\u0561\u0570\u0561\u0576\u0564\u0565\u057d
Advertisement
Ֆոկուս արվեստի ՀԿ, #Մեդիալաբ 2024–2025 թթ․ կրթական ծրագրի ավարտական ցուցահանդես։
Սոցիալապես բևեռացող հետխորհրդային հասարակությունում սպառողականության ազդեցությամբ քաղաքային միջավայրերի ու կենցաղի տեսողական գերհագեցումը, հանդիսանքային ուրբանիզմի միտումներն անխուսափելիորեն արտադրում են տեսողական աղմուկ` խոչընդոտելով այլ իմաստների սևեռումը։
Այսպիսի հասարակության լուսանցքում լինելը որքան վտարվելու կամ հրաժարման հետևանք է, այդքան էլ առավելություն` անդրադառնալու ընդհանուրին որոշ հեռավորությունից, որսալու այն, ինչը ներսից գրեթե անհնար է նկատել։
Սույն իրավիճակում լուսանցքային շերտից առաջին հերթին կարելի է ակնկալել չերևացող կողմերն ուսումնասիրելու, իշխանական հարաբերություններն ի ցույց դնելու միջոցով ապակառուցելու հանձնառություն՝ հայացք լուսանցքից։ Առևտրայնացմանն առաջնահերթություն տալու պատճառով առաջ եկած քաոսային զարգացումների հետևանքներ (Փոքր մարդիկ), պաշտոնական դիսկուրսից դուրս մնացած փողոցային արտահայտչաձևերի ներկայացում (Ի՞նչ են «ասում» պատերը), կանանց դերի տարածված ընկալման խնդրականացում (Դու սահմանում ես ինձ), արվեստում տիրապետող ձևերի հարցարկում (Ֆոտոշարք), հոգեկան առողջության խնդիրների և դրանց նկատմամբ վերաբերմունքի քննում (Հոգեկան առողջության դարպասներ)։
Սակայն առավել արմատական մոտեցումը, որ նույնիսկ լուսանցքային շրջանակներում հաճախ չի հանդիպում, տեսողականի ներկայությունն է ինքն իրեն ժխտելու նպատակով։ Տարբեր քաղաքներում արված լուսանկարների պատահական միախառնում, որը մեկնաբանական կոդերի շփոթ է առաջացնում (Այստեղ, այնտեղ, այլուր), հաջորդական պատկերների դուրս բերում ժամանակային չափումից, ինչը խզում է դրանց ընդունված ընկալումից (Շարժումը 41 կադրում)։ Մի մոտեցում, որն անդրադարձ է լուսանցքից, սակայն բնույթով ունիվերսալ է, սահմաններ հատող։

————
Ցուցահանդեսի մասնակիցներ և աշխատանքներ
- Հռիփսիմե Առաքելյան – Դու սահմանում ես ինձ, վիդեոարտ
- Էռնա Թովմասյան – Փոքր մարդիկ, ՊՎՔ տպագրություն
- Արմեն Խեչումյան – Ի՞նչ են «ասում» պատերը, ՊՎՔ տպագրություն
- Սոնա Համբարձումյան – Այստեղ, այնտեղ, այլուր, ինստալյացիա լուսային վահանակներով
- Լիլիթ Շահինյան – Հոգեկան առողջության դարպասներ, ֆոտո տպագրություն
- Մարիամ Շահինյան – Շարժումը 41 կադրում, ցիանոտիպիա
- Անահիտ Վարդանյան – Ֆոտոշարք, ֆոտո տպագրություն
Ավարտական աշխատանքների ղեկավարներ
- Վահե Բուդումյան
- Նորա Գալֆայան
- Տաթև Հակոբյան
- Գագիկ Չարչյան
- Դավիթ Ստեփանյան
Բացումը՝ 08։08, ժամը 19։00, հասցե՝ ՆՓԱԿ, Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք

Հատուկ իրադարձություն
Նույն օրը 21։30 Forty44 բարում տեղի կունենա Մեդիալաբի շրջանավարտ Արուս Նանյանի Senegal երաժշտական հոլովակի պրեմիերան, այնուհետև՝ նրա համերգը։
Հասցե: Երևան, Ղազար Փարպեցու փող․, 16 շենք
- Youtube: https://youtube.com/@arusnanyan
- Spotify: https://open.spotify.com/artist/7qe4Kt380NsKuSjBWvYh8h?si=dqazB9EmTfCcl7h_5DE41A
Advertisement

Event Venue & Nearby Stays

NPAK ՆՓԱԿ, Ժամանակակից Փորձարարական Արվեստի Հայկական Կենտրոն, Բուզանդի փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Sharing is Caring:

More Events in Yerevan

Eldrive Fest 2025
Fri, 15 Aug at 07:00 pm Eldrive Fest 2025

Altezza by Armenian Helicopters LLC

\u0531\u0580\u057d\u0565\u0576 \u054a\u0565\u057f\u0580\u0578\u057d\u0575\u0561\u0576 \u0584\u0561\u057c\u0575\u0561\u056f | Arsen Petrosyan Quartet
Fri, 15 Aug at 08:00 pm Արսեն Պետրոսյան քառյակ | Arsen Petrosyan Quartet

Cafesjian Center for the Arts (Cascade complex)

CHECK IN LOVE|\u041f\u0440\u0435\u043c\u044c\u0435\u0440\u0430
Fri, 15 Aug at 08:00 pm CHECK IN LOVE|Премьера

Русский драм. театр им. Станиславского

\u054d\u0578\u0576\u0561 \u0547\u0561\u0570\u0563\u0565\u056c\u0564\u0575\u0561\u0576
Fri, 15 Aug at 08:00 pm Սոնա Շահգելդյան

19, Sayat Nova Avenue, Yerevan, Armenia

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0554\u0561\u057b\u0584\u0561\u0580 2025 | ascent to Mt Kachkar 4 days
Sat, 16 Aug at 06:00 am վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0532\u0561\u0581 \u0578\u0582 \u0561\u0576\u056f\u0565\u0572\u056e \u0562\u0578\u0582\u056c\u056b\u0576\u0563\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576
Sat, 16 Aug at 12:00 pm Բաց ու անկեղծ բուլինգի մասին

The LOFT

Shushiki Band live concert
Sat, 16 Aug at 07:30 pm Shushiki Band live concert

Marshal Bagramyan, 6, Yerevan, Armenia

\u0535\u057e\u0561 \u054d\u0578\u0582\u057b\u0575\u0561\u0576
Sat, 16 Aug at 08:00 pm Եվա Սուջյան

19, Sayat Nova Avenue, Yerevan, Armenia

\u0554\u0561\u0575\u056c\u0561\u0580\u0577\u0561\u057e \u0531\u0542\u054e\u0535\u0550\u0531\u0546\u0548\u0552\u0544\u055d \u0546\u0535\u0542\u0548\u0552\u0551\u053b, \u0533\u0540\u0548\u0552\u053f\u053b \u0587 \u0549\u0548\u0550\u0548\u0552\u054f\u053b \u057e\u0561\u0576\u0584\u0565\u0580
Sun, 17 Aug at 09:00 am Քայլարշավ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ՝ ՆԵՂՈՒՑԻ, ԳՀՈՒԿԻ և ՉՈՐՈՒՏԻ վանքեր

Գիտությունների Ազգային Ակադեմիա

\u0544\u0561\u0570\u0561\u0580\u056b\u0577\u056b \u0545\u0578\u0563\u0561
Sun, 17 Aug at 10:00 am Մահարիշի Յոգա

Թումանյան 23

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events