Advertisement
Հարգելի գործընկեր՝սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի 15-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին՝
«ԿԱՆԱՅՔ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԻ ՝ԷՆԴՈԿՐԻՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ»,
որը տեղի կունենա 2025 թվականի մարտի 22-ին՝ «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճներում։
Գիտաժողովի մասնակիցները
Հրավիրված են մասնակցելու՝
✔Մանկաբարձ-գինեկոլոգներ
✔Էնդոկրինոլոգներ
✔ Մաշկավեներաբաններ
✔Բժիշկ-կոսմետոլոգներ
✔Պլաստիկ վիրաբույժներ
✔Դիմածնոտային վիրաբույժներ
Գիտաժողովի կառուցվածքը
Գիտաժողովը բաղկացած է պլենար նիստից և երկու գիտական նստաշրջաններից։
Պլենար նիստ – ԿԱՆԱՅՔ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԻ
Համախմբում է առաջատար մասնագետներին՝ քննարկելու նորարարական մեթոդներն ու հետազոտությունները, որոնք վերափոխում են կնոջ առողջության և երիտասարդության պահպանման մոտեցումները։
I գիտական նստաշրջան – ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Նվիրված է՝
▪Դաշտանադադարի և հետդաշտանադադարի խնդիրներին
▪Տարիքային հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը
▪Դաշտանադադարի հորմոնալ թերապիայի անհատականացված մոտեցումներին
▪Դաշտանադադարի ախտանշանների այլընտրանքային բուժման մեթոդներին
▪Կյանքի որակի և երկարակեցությանը
▪ Էսթետիկ գինեկոլոգիային և այլն։
II գիտական նստաշրջան – ԿՆՈՋ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացվելու են կնոջ երիտասարդությունը պահպանելու ամենաարդիական մեթոդները՝ միավորելով մաշկաբանության, կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության լավագույն փորձերը։
Կրեդիտավորում
Գիտաժողովի ծրագիրը ներկայացված է ՀՀ ԱՆ՝ կրեդիտավորման։
Գրանցման պայմանները
Գրանցումը ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Տեղերը սահմանափակ են։
Վճարման վերջնաժամկետը՝ մարտի 18։
✔Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ
✔Ասոցիացիայի անդամների համար՝ 6000 դրամ
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ՝
https://forms.gle/6qq8DDtdn9acn6RA7
Սպասում ենք Ձեզ գիտաժողովում՝ միասին ձևավորելու նոր մոտեցումներ կնոջ առողջության և երիտասարդության պահպանման ոլորտում։
Advertisement
Event Venue & Nearby Stays
Elite Plaza Business Center, Optym, Խորենացու փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia